28

Jan 27, 2012 23:32

Իսկ ձեր մոտ հեչ էնպիսի դեպք եղել ա, որ գիշերը ուշ տուն գաք, մի կերպ հասնեք անկողնուն, ասեք գոնե մի 3 ժամ քնեք մինչև աշխատանքի գնալը, մուշ-մուշ քնեք, ու մեկել sms ստանաք, միանգամից վեր թռնեք, մի կերպ հասնեք հեռախոսին (ընթացքում էլ մի հատ անհայտ աթոռ հավեսով ընկնի ոտքի տակ, աթոռախառը, կիսամեռ վիճակում հասնեք) ու պարզվի, որ viva-cell-ը մի հատ եսիմ ինչ sms ա ուղարկել, ու ասում ա, որ 2 օրից ձեր հաշիվը կսպառվի: Հա լավ ա անում, որ զգուշացնում ա, բայց նենց չի, որ գիշերվա ժամը 5-ին մինչև հաշիվս չիմանայի, քունս չէր տանի:

P.S. վաղը ուղիղ եթերով ՀՀ Բանակին նվիրված համերգ են ցույց տալու Հ1-ով: Գիտեք որն ա վերջը? էտ համերգը մի օր առաջ ա եղել, բայց մի օր հետո մեկ ա` ուղիղ եթեր են ցույց տալու: Շնորհավոր բանակի օրը:

P.S. 2 - փոքր ժամանակ դասարանի տղաներին էտ առիթով լավ նվերներ էինք տալիս, որ մարտի 8- ին լավ նվերներ ստանայինք, բայց էդպես էլ չօգնեց էտ մոտեցումը:
Previous post Next post
Up