էսօր 2011 թ.-ի իմ աշխատանքային վերջին օրն էր,/ուռա/ արդեն 8.5 ժամ է` վայելում եմ իմ ուրբաթը, որը նաև համարվում ա տոնական տրամադրության սկիզբ, հանգստանալու առաջին օր...
Էսօրվանից արդեն կարող եմ հանգիստ շրջել խանութներում, նվերներ նայել ինձ, դե մենակ ինձ չէ էլի :Ճ Ու մինչ էսօր շրջում էի փողոցներով, շաաատ տոնական ու գեղեցիկ ցուցափեղկեր նկատեցի, դե քանի որ ապարատը մոտս չէր, չկարողացա նկարել, բայց համացանցից էտ նկարներից գտել եմ ու հիմա ներկայացնում եմ, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ` (էս արտահայտությունը ոնց որ իմ օդը շնչի)
Շատ յուրահատուկ տեսք ուներ Stefanel-ը: Խանութը ամբողջովին զարդարված է թերթերով: Էն էլ ինչ թերթերով` հայկական: Մտահղացումը շատ հավանեցի, կարծում եմ հետաքրքիր ա ստացվել:
սա էլ ա նույն խանութի մասին, էլի ամբողջովին թերթերից ա պատրաստված:
ինչքան էլ զարմանալի է, կային "խանութներ", որ դեռ զարդարված չէին, ինչի? օրինակ` Ամերիա բանկում ոչ մի փոփոխություն չնկատեցի:
դե լավ, ասենք թե բանկը իրեն լուրջ ա պահում, էստեղ ոչ մի նոր տարի չկա, բայց օրանժը ինչու էր անշուք?? Գլխավոր օֆիսում (հս. պողոտա) դրսից ոչ մի փոփոխություն,ոչ մի տոնական տրամադրություն չկար, երբ ներս մտա, նույն իրավիճակն էլ ներսում էր, ափսոս...
Հ.Գ. սա հին նկար ա, բայց դե էական տարբերություն չկար: Ի դեպ, մինչ օրանժ մտնելը զիգզագ էի գնացել, էնտեղ HTC evo3D հեռախոսը 299.000 դր արժեր, այ իսկ օրանժում նույն հեռախոսը 350.000 դր էր: Տարօրինակ էր:
տակի նկարին նայեք... ուժաաաաս... (Toi&Moi)
Benetton... եսիմ,,, լավն ա?
Lapin House-ի ձևավորումն էլ շաատ հավանեցի, բայց դա ինձ չստիպեց, որ մտնեմ խանութ, ուղղակի նայեցի, ժպտացի ու անցա :ՃՃ
Moschino-ի պինգվինները շաաատ լավն են, ուզում էի մտնեի մի երկու պինգվին վերցնեի (թաքուն)
La Galleria էստեղ կարևոր հանգամանք կա, էս խանութի մոտով մենակ անցնում եմ, չեմ մտնում, իսկ անցնելուց միշտ դռան մոտ կանգնած պարապ տղան վախեցնում ա, քանի որ վերջինիս միշտ անկապ մանեկենի տեղ եմ դնում :Ճ այ իսկ իրենց ձևավորումը անհավես ա շատ
Tommy Hilfiger...
ըմմմմ, վատ չի,բայց էտ տուփին նայելով ուզում ես գնաս, պատռես ու ևս մեկ անգամ համոզվես, որ դա իրականում դատարկ տուփ ա
Մոնամիի հյուսիսային բևեռ հիշեցնող տեսարանը լավն ա, ուղղակի իրան կարելի ա ամբողջ ձմեռվա համար անել, կոնկրետ նոր տարվա հետ էտքան էլ կապ չունի
Վերջում ներկայացնում եմ Միլանի խանութի տոնական զարդարանքը, որը դուրս հեչ չեկավ, մի տեսակ գույները շատ են, էտքան էլ համահունչ չեն...
Հ.Գ. մանեկեն բառը փորձում էի հայերեն թարգմանել, կարծում էի մի հատ խուճուճ, այլանդակ ու ամոթ բառ ոնց էլ լինի, կունենանք...