Ուրեմն
apasionade ինձ հետևյալ բառերն ա տվել`
մանկություն
ամանոր
երազկոտ ռեալիզմ
վախեր
նովելներ
Հիմա սկսեմ ասոցիացիաները...
Մանկություն -- շաաատ լավ մանկություն եմ ունեցել, երևի դա է պատճառը, որ մինչև հիմա էլ երբեմն չափից դուրս մանկամիտ եմ: Եթե հնարավոր լիներ, կուզեի ժամանակը ետ տալ ու նորից նման մանկություն ունենալ, անհոգ, առանց բջջային հեռախոս, առանց Ipad: Մանկություն, որտեղ փողի մասին ոչ գիտեինք, ոչ էլ ուզում էինք իմանալ:
Ամանոր -- շաաատ եմ սիրում կախարդական էտ մթնոլորտը, ու ինչ-որ չափով ինձ հիշեցնում է իմ մանկությունը, երբ առաջին անգամ տեսա "Ձմեռ Պապին," որ եկել էր մեր տուն ու երբ հինգ տարեկանում իմացա, որ իրականում նա գոյություն չունի:
Երազկոտ ռեալիզմ -- Իրականում ես չափից դուրս երազկոտ եմ, կար ժամանակ, որ օրական մոտ մեկ ժամ երազում էի, դա չի նշանակում, որ էսօր երազկոտ չեմ, ուղղակի ժամանակս ա կրճատվել: Մի խոսքով` ես ռեալիզմն առանց երազելու չեմ պատկերացնում:
Վախեր -- այ սա իսկը իմ համար է, երբեմն շատ տարօրինակ զգացում եմ ունենում, երբ մի դեպք է պատահում լրիվ անծանոթ մարդու հետ, կարծես էտ ցավը իմ վրա զգամ, կարծես իմ հետ դա կատարված լինի: Իսկ եթե ավելի կոնկրետ, հիմնականում վախենում եմ գինովցած մարդկանցից, անծանոթ, որ քայլում են փողոցով, իրանք անկանխատեսելի են.
Նովելներ -- սիրում եմ այս ժանրը, կարդալուց հետո մի պահ մտածում եմ իմ անձնականի մասին ու եզրակացնում, որ գրեթե ամեն ինչ սխալ եմ անում ու չեմ գնահատում շաատ բաներ:
Հ.Գ. ապրեես, շատ լավ բառեր էին :ՃՃՃՃՃՃՃ