Պատարա գյուղի զարգացման մշակութային փոքր ծրագրերի նախագիծ

Jun 05, 2011 00:39

                                                                                        



Պատարա գյուղի զարգացման մշակութային փոքր ծրագրեր

- ԼՂՀ Ասկերանի շրջանի Պատարա գյուղի Երիտասարդական այգու պահպանման.
- նույն այգու տարածքում երիտասարդական համահայկական ճամբար կազմակերպելու.
- գյուղի տարածքում 200-ից ավելի հուշարձանների մաքրման.
- 200-ից ավելի բնապատմական հուշարձանների ֆոտո և նկարչական նկարների ցուցահանդեսի կազմակերպման.
- գյուղի զարգացման համար այգեգործության, տուրիզմի, բնապահպանության թեմաներով դասախոսությունների…
Ծրագիր

Ծրագրի իրականացման համար հնարավոր հովանավորներ

ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն, ԼՂՀ Ասկերանի շրջվարչակազմ, Արցախի թեմ, Զբոսաշրջության վարչություն, համագյուղացի բարերարներ և այլոք…

Առկա խնդրի նկարագրությունը, որը փորձելու եք լուծել սույն ծրագրի միջոցով

Պատարա գյուղի Երիտասարդական այգին հիմնադրվել է 2011 թ. ապրիլի 17-ին ԼՂՀ-ը իշխանությունների աջակցությամբ և տրվել է, որպես համայնքի սեփականություն, որտեղ պարբերաբար պիտի կազմակերպվի երիտասարդական միջոցառումներ: Այգում տնկվել է մոտ 200 ծառ` խնձորենի, բալենի, կեռաս, սակայն տարածքը դեռ ունի նոր տնկիներով համալրվելու մեծ կարիք /մոտ 150-200/: Տարածքի խնամման և պահպանման խնդիրները լուծված չեն:
Երիտասարդական այգին ընդգրկում է 6 հազար մետր ոչ լրիվ ցանկապատված տարածք և ունի մոտակայքում նույնքան խոպան և մաքրման ու մշակման ենթակա հրաշալի տարածք, որը նույնպես համայնքի սեփականությունն է: Լուծված չէ նաև այգու ոռոգման ջրի, իսկ արդեն երիտասարդական ճամբարի համար` խմելու ջրի խնդիրները:
Երիտասարդական ճամբարում մնալու համար անհրաժեշտ է փոքր` 3-5 հոգանոց մոտ 10 փոքրիկ տնակներ…
Գյուղի 200-ից ավելի բնապատմական հուշարձանները այսօր գտնվում են անհոգատար, անխնամ վիճակում…

Նպատակները, որոնց հասնելու եք մեր ծրագրի միջոցով

- Այս խնդիրների լուծումը հասարակական և մշակութային աշխատանքների նկատմամբ մեծ հանրօգուտ բարոյահոգեբանական զադեցություն կթողնի Պատարա գյուղի և նրա հարևան 3 գյուղերի բնակչության ու հատկապես երիտասարդության գիտակցության մեջ.
- մեծապես կնպաստի Պատարա գյուղում զբոսաշրջության
- բնության և կենդանական աշխարհի
- բնապատմական հուշարձանների պահպանությանը
- մշակույթի
- այգեգործության
- և ընդհանրապես գյուղի տնտեսական զարգացմանը…

Ծրագրի իրականացման նկարագրությունը /հիմնական փուլեր և գործողություններ/

Ծրագիրը կիրականացվի Ստեփան Գրիգորյանի, Պատարա գյուղի միջնակարգ դպրոցի բարձր դասարանի աշակերտների և երիտասարդների մասնակցությամբ, Հանուն գյուղի զարգացման երիտասարդական հասարակական կազմակերպության և պահանջվող մասնագետների կողմից

1.Երիտասարդական այգու պահպանություն և խնամք

ա/ ոռոգման ջրի խնդրի լուծում
բ/ տարածքի լրիվ մաքրում
գ/ տարացքի ցանկապատի ամրացում
դ/ ծառերի խնամք
գ/ նոր ծառերի /150-200` խնձորի, տանձի, հոնի/ տնկում
ե/ բնապահպանության և այգեգործության թեմաներով բացօդյա /այգում/ դասախոսությունների կազմակերպում Պատարա գյուղի, ինչպես նաև հարևան Խանցկի, Աստղաշենի և Դահրավի երիտասարդության և բարձր դասարանի աշակերտների համար /դասախոսությունները կլինեն, ինչպես գյուղի մասնագետների կամ տարեց, բանիմաց մարդկանց կողմից, որպես անցյալի լավագույն ավանդույթների կրողների ու բարոյախոսի, այնպես էլ բնապահպանի ու գյուղատնտեսի կողմից/

2. Երիտասարդական համահայկական 10-օրյա ճամբարի կազմակերպում

ա/ Երիտասարդական այգու հարակից համայնքի սեփականություն կազմող տարածքի /մոտ 6000 մետր/ մաքրում
բ/ ճամբարը խմելու ջրով ապահովում
գ/ ճամբարի տարածքի ցանկապատում
դ/ 10 փոքրիկ տնակների կառուցում /5 ճիպոտով, 5 փայտյա/
գ/ էլեկտրաֆիկացում
ե/ կամ 10 փոքրիկ տնակների փոխարեն մոտ 50-60 հոգանոց, միջին պայմաններով, կլոր սեղան, քննարկումների, հանդիպումների, դասախոսությունների համար փակ ու գեղեցիկ տնակի կառուցում

3. Գյուղի հուշարձանների մաքրում ու ցուցահանդեսի կազմակերպում

ա/ Գյուղի ռելեֆային քարտեզի, հուշարձանների տեղանքի քարտեզների կազմում և ցուցանակների տեղադրում
բ/ հուշարձաններ տանող ճանապարհների մաքրում
գ/ հուշարձանների տարածքի մաքրում
դ/ տարածքի առանձանացում
ե/ հուշարձանների պատմությունը երեք լեզվով վահանակների վրա տեղադրում
զ/ Սլավա Սրգսյանի /հուշարձանագետ/ և Յուրա Առաքելյանի /աշխարհագրագետ/ <<Պատարա>> գրքույկի և գյուղի պատմությանը վերաբերվող այլ նյութերի հետ մի գրքով հրատարակում
Է/ բոլոր բնապատմական հուշարձանների նկարների ցուցահանդեսի կազմակերպում

Առաջարկ

Այս ծրագրի իրականացումից հետո Պատարա գյուղի պատմամշակութային արժեք ունեցող տարածքների հիման վրա ստեղծել բնապատմական արգելոց` <<Կուսանանց>> անվամբ, ավելի մանրամասն Ս. Սարգսյանի, Յ. Առաքելյանի <<Պատարա>> գրքում, Երևան, 2006թ.:

Պատարա. Patara.

Previous post Next post
Up