Թուրքական ժխտողականությունն ընդհանուր թեմա է Հայոց ցեղասպանության մասին ցանկացած խոսակցության մեջ: Դրա դեմ պայքարը ամենակարևոր խնդիրներից է ինչպես քաղաքական, այնպես էլ ակադեմիական շրջանակում:
Այս առումով վերջին դեպքերը բոլորովին անսպասելի էին: Դրանք ցույց տվեցին, որ շատերի համար Հայոց ցեղասպանության ժխտման դեմ պայքարն ընդամենը գեղեցիկ հնչող բառակապակցություն է՝ առանց որևէ բովանդակության:
Հունիսի 5-9-ը Թբիլիսիում տեղի ունեցած «Կովկասը կայսերական մթնշաղում. ազգայնականություն, էթնիկություն և ազգաստեղծում (1870-1920թթ)» (The Caucasus at Imperial Twilight: Nationalism, Ethnicity, and Nation-Building. 1870s-1920s) գիտաժողովը ժխտողականության բացահայտ դրսևորում էր:
Ամեն տարի աշխարհում, հիմնականում՝ Թուրքիայում, տեղի են ունենում գիտաժողովներ Հայոց ցեղասպանության ժխտման գործում մասնագիտացած գիտնականների, հիմնականում՝ թուրքերի, ադրբեջանցիների և թուրքական պատվերով ու վարձատրությամբ աշխատող արևմտյան գիտնականների մասնակցությամբ: Այս գիտաժողովներն ակադեմիական շրջանակներում երբեք էլ լուրջ չեն ընդունվել: Ո՛չ հնչած ելույթները, ո՛չ տպագրված նյութերը քննարկման առարկա չեն դառնում, քանի որ որպես լուրջ գիտական արժեք չեն ընկալվում: Դրանք մշտապես մնում են լուսանցքային միջոցառումներ, ավելի շատ՝ ներքին հավաքույթ:
Բնականաբար, ոլորտի ոչ մի լուրջ, հարգված գիտնական չի մասնակցում նման միջոցառումների:
Այս տարի կազմակերպիչն էր բացահայտ ժխտողական դիրքերում գտնվող Յութայի համալսարանը՝ ի դեմս իր Թուրքագիտության կենտրոնի, որը որոշեց նման գիտաժողով նախաձեռնել Վրաստանում, ինչը թույլ կտար ներգրավել վրացի մասնակիցների: Ավելին, գլխավոր կազմակերպիչ Հաքան Յավուզը անձամբ գալիս է Հայաստան տեղում հանդիպելու հայ գիտնականներին, նրանց համոզելու մասնակցել գիտաժողովին: Մեծ մասը, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակիցները, բնականաբար հրաժարվում են:
Թերևս նույնիսկ Յավուզի համար անսպասելիորեն որոշ թվով հայ գիտնականներ հայտ են ներկայացնում այս հավաքին մասնակցելու համար: Համենայնդեպս, երբ հրապարակվեց գիտաժողովի ծրագիրը, թուրք և ադրբեջանցի բազմաթիվ մասնակիցների և ժխտողականության այնպիսի հենասյուների կողքին, ինչպիսիք են Նորման Սթոունը, Մայքլ Ռեյնոլդսը, Մայքլ Գունթերը, հանկարծ հայտնվել էին հայ գիտնականներ, այն էլ՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկանը, Ակադեմիայի Արևելագիտության և Ազգագրության ինստիտուտների աշխատակիցներ:
http://h-net.msu.edu/cgi-bin/logbrowse.pl?trx=vx&list=H-Turk&month=1305&msg=axPD0UdUxaakeNUxBb3moQ:
Հունիսի 5-ին ԱՄՆ-ի «Ասպարեզ» պարբերականում լույս տեսավ «Հայ գիտնականները Ցեղասպանության ժխտման կենտրոնում» (Armenian Scholars at the Center of Genocide Denial) հոդվածը, որտեղ հեղինակը՝ Արա Խաչատուրյանը, տարակուսում է, որ Հայաստանից և Սփյուռքից հայ գիտնականներ համաձայնել են մասնակցել մի հավաքի, որը նախաձեռնել է ամենակարկառուն ժխտողական հաստատություններից մեկը և որը ֆինանսավորվում է Ամերիկայի թուրքական համադաշնության (Turkish Coalition of America) կողմից: Այն ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ժխտողականության տարածման ամենաակտիվ խմբերից է, աշխատանք է տանում Կոնգրեսում և Սպիտակ տան հետ, հայցեր է ներկայացնում Մինեսոտայի համալսարանի Հոլոքոստի և ցեղասպանագիտության կենտրոնի դեմ, ինչպես նաև դրամաշնորհներ է տրամադրում ժխտողական գիտնականներին և այդպիսի գրականության տպագրությանը:
շարունակությունը այստեղ