Մի քանի օր առաջ փետրվարի 26-ին իր երկրային կյանքն ավարտեց հայտնի պատմաբան, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Բաբկեն Հարությունյանը: Այսօր նրա ծննդյան օրն է, եւ ուզում եմ դուրս գալ պաշտոնական կեսագրական տվյալներից ու բազմաթիվ պետական ու գիտական պարգեւների թվարկումից:
Պատիվ եմ ունեցել կոչվել նրա աշակերտը: Չափազանց մեծ է եղել նրա ազդեցությունն իմ Սիրիա մեկնելու որոշման կայացնելու գործում, ինչը կողմնորոշեց իմ հետագա գիտական հետաքրքրությունների կարեւորագույն հատվածը: Հենց նա նաեւ հորդորեց ինձ գնալ ասպիրանտուրա ու զբաղվել գիտությամբ: Վերջապես, նրան եմ ես պարտական մի քանի հատկանիշների ձեռքբերմամբ, որոնք միգուցե բոլոր քիչ թե շատ արհեստավարժ գիտնականները պարտադիր ստանում են մասնագիտական զարգացման ընթացքում: Ես դրանց մի մասը ստացա պարոն Հարությունյանից:
Ես ու Հայկը /Դեմոյան/ շատ հաճախ էինք այցելուն նրան: Սա մի տեսակ ծեսի էր նմանվում: Գինի էինք վերցնում, շոկոլադ՝ իմանալով, որ ամեն անգան դիտողություն էինք ստանալու դրա համար: Մտնում էինք երեկոյան “մի կես ժամով”, սակայն մնում այնտես երեք-չորս ժամ: Ամեն անգամ դուրս էի գալիս լցված նոր սիրով դեպի իմ մասնագիտությունը: Այլ կերպ անհնար էր, քանի որ ամեն անգամ, թվում է թե վաղուց արդեն սերտված նյութի վերաբերյալ մի նոր գիտելիք կամ նոր դիտանկյուն էր բացվում, որի մասին երբեք չէի մտածել:
շարունակությունը այստեղ