Click to view
Աշխարհում պատմական ֆիլմերի բում է: Վկայությունը վերջին «Ոսկե գլոբուս»-ի մրցանակաբաշխությունը, որտեղ հինգ թեկնածու ֆիլմերից երեքը պատմական էին՝ «Արգո» գործողությունը» /Իրանում իսլամական հեղափոխությունից հետո տեղի ունեցող դեպքերի մասին/, «Թիվ մեկ թիրախը» /Ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի ոչնչացման մասին/ եւ «Լինկոլնը» /ԱՄՆ նախագահի մասին/, իսկ մեկն ուներ պատմական համատեքստ՝ «Ազատագրված Ջանգոն» /Ստրկատիրության շրջանի մասին/:
Բացի նշված ֆիլմերից, ԱՄՆ-ում անցած տարի էկրաններ են դուրս եկել՝ «Հոթ օր եւ յոթ գիշեր Մերիլինի հետ», «Տաճարականի գիշերը» եւ Սառա Փեյլինի մասին «Խաղը փոխվել է» ֆիլմը: Ռուսները նկարեցին «Ռյուռիկը» եւ «Հորդան», բրիտանացիները՝ «Հենրիխ V»-ը, «1066»-ը եւ «Կոն-տիքի»-ն, հետ չմնացին նույնիսկ մեքսիկացիները՝ նկարելով «Քրիստիադա»-ն: Ղազախները շարունակեցին ազգաստեղծմանն ուղղված ֆիլմերը, թողարկելով «Մին Բալայի զորքը», իսկ թուրքերը նկարեցին իրենց պատմության համար ամենաթանգարժեք /17 միլիոնանոց բյուջեով/ «Fetih 1453» ֆիլմը:
Կինոն ընդհանրապես հայրենասիրության դաստիարակության, հասարակության մեջ պետության եւ ազգի հանդեպ հպարտության զգացման խթանման եւ սեփական պատմության նկատմամբ քաղաքացիների հետաքրքրության բարձրացման լավագույն միջոցներից է: Պատահական չէ, որ շատ երկրներում նման պատմական թեմաներով գեղարվեստական ֆիլմերը նկարահանվում են հենց պետական պատվերի շրջանակում:
Մենք մի տեսակ դուրս էինք մնացել այս գործընթացից: Համատարած
շարունակությունը այստեղ