http://www.theatlantic.com/infocus/2011/02/deadly-attacks-against-protesters-in-bahrain/100011/ Ծովի միապետությունների փայլուն հաղթարշավը
Սաուդյան Արաբիան ու Կատարը մեծ ուշադրության չարժանացրեցին Թունիսյան հեղափոխության: Սաուդյան Արաբիայում հանգրվան գտավ Թունիսի պաշտոնանկ նախագահ բեն Ալիին, իսկ նրա շրջապատը հիմնականում տեղակայվեց Կատարում:
Եգիպտոսում դեպքերի զարգացումը ցույց տվեց, որ հեղափոխական ալիքը շատ հզոր է եւ կարող է ծածկել ամբողջ Մերձավոր Արեւելքը: Այս պարագայում միապետությունները նախընտրեցին մասնակցել գործընթացում կանխելու համար նրա տարածումը սեփական երկրում:
Եգիպտոսի նախագահ Մուբարաքի հեռացումն իշխանությունից կարող էր շատ որոշակի կերպով թուլացնել Կահիրեն եւ իշխանության բերել ծայրահեղ իսլամական ուժերի, ինչը նպաստավոր կլիներ երկու վահհաբական միապետությունների ազդեցության ու դերակատարության աճի տեսանկյունից: Եգիպտոսը նաեւ ժամանակավորապես դուրս էր մնում տարածաշրջանային առաջնորդության համար պայքարից: Եգիպտոսում ընթացող դեպքերը հետեւողական եւ նպատակաուղղված կերպով լուսաբանվում էին ալ-Ջազիրա հեռուսատեսության կողմից: Ամեն ինչ արվում էր Հոսնի Մուբարաքի դեմ բարձրացած խռովության երկարաժամկետ ու թեժ բնույթն ապահովելու համար: Այն պահին, երբ հեղափոխական ալիքը սպառվում է, կատարվում էր նոր ներարկում ալ-Ջազիրայի միջոցով, որը փողոց էր դուրս բերում տասնյակ հազարավոր ե•իպտացիների: Տեղեկատվական այս արշավն ուղեկցում էր նաեւ լիբիական դեպքերը: Արյունալի տեսարանները Կադդաֆիի զորքերի կողմից իրականացվող ՙդաժանությունների՚ վերաբերյալ հանրային կարծիք ձեւավորեցին, որը ստիպեց տարբեր ատյաններում բանաձեւեր ընդունել եւ օրինականացնել օտարերկրյա ներխուժումը Լիբիա:
Այս ամենն ուղեկցվում էր դիվանագիտական ճնշմամբ: Հատկապես տպավորիչ էր աշխատանքն Արաբական պետությունների լիգայում /ԱՊԼ/, որը շատ կարճ ժամանակ անց, փաստորեն հայտնվեց Կատարի ու Սաուդյան Արաբիայի վերահսկողության տակ: Նրանց ճնշման տակ ընդունվեցին բանաձեւեր Կադդաֆիին իշխանությունից հեռացնելու անհրաժեշտության մասին, իսկ հետագայում Սիրիան ԱՊԼ-ից վտարելու վերաբերյալ: ԱՊԼ-ի դիրքորոշումը շատ կարեւոր էր հետագայում աշխարհի տարբեր մայրաքաղաքներում ՄԱԿ ԱԽ բանաձեւի ընդունման վերաբերյալ աշխատանք տանելու առումով: Այսպես, օրինակ, այն ազդեց ՌԴ ու Չինաստանի դիրքորոշման վրա Լիբիայի նկատմամբ ընդունվող բանաձեւի պարագայում, որն էլ իր հերթին դարձավ հարմար քող, Կատարի կողմից ոգեշնչվող օտարերկրյա ռազմական ներխուժման համար:
Այս ամբողջ ընթացքում չէր դադարում սաուդյան եւ կատարյան ֆինանսական եւ ռազմական օգնությունը ապստամբներին:
Լիբիական դեպքերի ռազմական հատվածում Կատարն ամենաակտիվն էր: Կատարյան հատուկ ջոկատայինները ՆԱՏՕ-յի եւ հակակադդաֆիական ուժերի միջեւ կապավորների դեր էին ստանձնել: Բացի այդ, անսալով ՄԱԿ-ի բոլոր արգելքները, Դոհան սկսեց գնել ու վաճառել լիբիական նավթը, ապստամբների օգնելու նպատակով: Կատար էին ժամանում լիբիական ցեղային առաջնորդներ, որոնք մեծ ՙպարգեւավճարների՚ դիմաց համաձայնվում էին դավաճանել Կադդաֆիին: Կատարյան դիվանագետները չդադարող աշխատանք էին տանում ՆԱՏՕ-յի երկրների մայրաքաղաքներում:
Ի վերջո, ջանքերը պսակվեցին հաջողությամբ եւ Տրիպոլիում իշխանության եկան հենց Կատարի դրածոները: Նույնը կրկնվեց Թունիսում, ուր իշխանության եկան արմատական իսլամական ՙան-Հահդա՚ շարժումը եւ Եգիպտոսում, որտեղ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարան Մուսուլման եղբայրներ եւ սալաֆիական Նուռ կազմակերպությունները, որոնք բացահայտ կերպով ֆինանսական եւ բարոյական օգնություն են ստանում Կատարից եւ Սաուդյան Արաբիայից: