Մայիսի 12-ի խորհուրդը. հաղթանակի օր

May 14, 2011 14:37

 

Նկարը ըստ http://asbarez.com/61980/shoushis-significance-is-more-crucial-than-ever/

1918թ. մայիսին Մառնայի երկրորդ ճակատամարտը կասեցրեց Գերմանիայի առաջխաղացումը և բեկում մտցրեց Առաջին աշխարհամարտի ռազմաճակատներում: Հոկտեմբերի 14-ին սկսվեց Անտանտի պետությունների ընդհանուր հարձակումը, իսկ նոյեմբերին ամերիկյան բանակը ճեղքեց ռազմաճակատը, և գերմանական զորքը ստիպված էր ընդհանուր նահանջի դիմել:

Վերջնական ջախջախումից խուսափելու համար նոյեմբերի 7-ին գերմանական պատվիրակության ավտոմեքենան սպիտակ դրոշի ներքո հատում է ռազմաճակատի գիծը և գալիս Կոմպյենյան անտառ՝ հանդիպելու ֆրանսիական մարշալ Ֆոշի հետ: Նույնիսկ ձեռք չմեկնելով՝ Ֆոշը հարցնում է.

-Ի՞նչ եք ուզում, պարոնայք:

-Մենք ուզում ենք ստանալ հաշտության ձեր պայմանները,- պատասխանում է գերմանական պատվիրակության ղեկավար Էրցբերբերը:

-Մենք չունենք հաշտության ոչ մի առաջարկ: Մեզ շատ դուր է գալիս պատերազմել:

շարունակություն
Previous post Next post
Up