Իրանցիները Հայաստանում և հայկական զբոսաշրջության մոդելի փնտրտուքը

May 07, 2011 01:24

 Հյուրընկալություն՝ խոսքով և գործով




Լուսանկարը` թերթ.ամ

Արդեն տևական ժամանակ ՀՀ-ի տնտեսության գերակա ուղղություններից մեկը զբոսաշրջությունն է: Կանխատեսվում էր, որ զբոսաշրջիկներին հետաքրքրելու է Հայաստանի պատմական ժառանգությունը: Քրիստոնեությունն առաջինը պետական կրոն հռչակելու փաստը և քրիստոնեական ճարտարապետության` պատմական արժեք ունեցող եկեղեցիների ու վանքերի առատությունը պետք է դառնար հաջողության գրավական: Կարելի էր օգտագործել նաև, օրինակ, Գյումրիի հին քաղաքի տեսարժան վայրերը 19-րդ դարի պատկերը ներկայացնելու համար: Սակայն պատմաճարտարապետական միջավայրի առկայությունը բավարար չէ «պատմական տուրիզմ» զարգացնելու համար: Հարմար ենթակառուցվածքները, բանիմաց պատմաբան-գիդերը և գրագետ գովազդային քաղաքականությունը պետք է դառնային հիմնականում պետական հոգածության առարկա: Պարզվեց, որ պատմական զբոսաշրջության ծրագրերը մեր երկրում չեն իրականանում: Հիմնական այցելուները սփյուռքահայ մեր հայրենակիցներն են, որոնց գալը Հայաստան պայմանավորված է միայն հայրենաբաղձությամբ, ինքնաբուխ է և ոչ թե ուղղորդված քաղաքականության արդյունք:

շարունակություն

"Կապիտալ" օրաթերթ

Previous post Next post
Up