Ընդհատված քաղաքակրթության հիշողությունը

Apr 24, 2011 10:20




Նկարում` Գում Գափուի "Քնար" երաժշտասիրաց ընկերության նվագախումբն է: Photo 115, R. H. Kevorkian, P.B. Paboudjian, Les Armeniens Dans l'Empire Ottoman a La Veille Du Genocide. Editions d'Art et d'Histoire ARHIS, Paris, 1992

Այս ամիսը պետք է լինի հայկական հիշողությամբ լի մի շրջան: Եվս մեկ առիթ, որը թույլ կտա հաղորդակցվել պատմության հետ: Սա մի ամիս է, երբ կարելի է հիշել կորուսյալ հայրենիքը, կորցրած քաղաքները և գյուղերը, և, ինչն ամենակարևորն է, կորսված քաղաքակրթությունը: Հայոց եղեռնը խորտակեց հայկական քաղաքակրթությունը, մի քաղաքակրթություն, որը գոյատևել և զարգացել էր Հայկական լեռնաշխարհում հազարամյակներով: Ապրիլը մի ժամանակ է, երբ կարելի է հիշել Կ.Պոլսի հայ բժիշկներին, որոնց համբավը տարածվում էր ամբողջ Օսմանյան կայսրությունում, զմյուռնիացի հայկական առևտրականներին և դրամատերերին, որոնք վերահսկում էին հսկայական տնտեսական նախագծեր և աշխատում առաջավոր արևմտյան հսկաների հետ, Այնթափի Հայկանուշյան իգական վարժարանի շրջանավարտներին, որոնք Արևելքի համար չտեսնված կրթված և առաջադեմ էին, հայկական ֆուտբոլային ակումբների սաներին, որոնք ջախջախում էին իրենց թուրք մրցակիցներին, հայ ուսուցչապետերին և հրատարակիչներին, որոնք փայլուն կրթություն էին ստանում Եվրոպայում և վերադառնում Արևմտյան Հայաստանի հայրենի գյուղեր ու քաղաքներ կրթական գործը և լուսավորությունը իրենց վրա վերցնելու համար:

Ամբողջը

պատմական հիշողություն, "Կապիտալ" օրաթերթ, Հայոց Ցեղասպանություն

Previous post Next post
Up