Շաաա~տ ջղայն (Կամ ՔԱՇՈՎ ՄԵԿ ՈՍԿԻ երիտասարդը)

Nov 18, 2011 11:26

   Ականջակալներս փչացել են, էս երկու օրը ճանապարհին որսում եմ մարդկանց խոսակցությունները: Երեկ երթուղայինում երկու երիտասարդ տղա խոսում էին, ավելի շուտ` մեկը մյուսին պատմում էր իր քաջագործությունների մասին, ու ընենց էր պատմում, որ երթուղայինի բոլոր ծայրերում լսեին.....մի երկու բառ ասում էր, հետո հիստերիկաբար հռհռում իր ասածի վրա ու տենց....Մի քանի կտոր էդ խոսակցությունից ձեզ հետ կկիսեմ (մեջս չեմ կարա պահեմ): (Ժարգոնային նյուանսներն աշխատելու եմ պահպանել, չնայած վստահ չեմ, որ էդ լրիվ բառերը մտապահել եմ):

*******
-Ապե, էդ լրիվ հավ ա (աղջկա մասին ա խոսում), ասել եմ, առանց  իմ ասելու տնից մի քայլ էլ չես անելու, էդ հավը դրանից հետո իրա տատի տուն էլ չի գնում.....Դաժե մերը խանութ ա ղրգում,զանգում, ինձնից հարցնում ա, գնամ, թե չէ, ասում եմ` չէ, չի գնում, մերը  վրեն խոսում ա, բայց մեկա, չի գնում (հիստերիկ, ծվծվան քրքիջ):

*******
-Ամեն օր դրան լացացնում եմ......ընենց հավես ա, զանգում,մի բան ասում եմ,զռռոցը գցում ա: Ասենք, ասում եմ, բանակ եմ գնում, կամ խոպան, կամ մերոնք չեն թողնում հետդ պսակվեմ......ընենց հավես ա, հեռախոսով ողբը կապում ա, հռհռոցս հազիվ եմ զսպում  (հիստերիկ, ծվծվան քրքիջ):

******
-Ասել եմ`  քեզ սիրում  եմ, էդ հավը հավատացել ա.... չգիտի, որ իրան նման մի տասը հոգի ունեմ, սաղ իրանից լավն են....չգիտեմ, որ մեկին եմ սիրում...ավելի շուտ` ոչ մեկին էլ չեմ սիրում  ( նորից հիստերիկ, ծվծվան քրքիջ):

******
-Էդ հավը մտածում ա` հետը պսակվելու եմ...գիտի թե, հեսա մերոնց հավաքելու եմ,գնամ իրան ուզելու.....չգիտի, որ ուղղակի խաղալիք ա, ի~նչ պսակվել, ի~նչ բան.....էս օրկու օրը մի հատ կարգին սյուրպրիզ ունեմ դրան անելու....ասելու եմ` աղջի'կ ջան, դու ինձ պետք չես, պակա~  ( ու էլի հիստերիկ, ծվծվան քրքիջ):

Հ.Գ.  Ողբալու չի՞ բա...... քաջագործություն ա համարվում զզվելի, լակոտավարի  պահվածքը..... գլուխ գովալու ուրիշ բան չունեն, գրողը տանի~..... տեսնես սենց ու՞ր ենք հասնելու......

ամոթ, ջղայն

Previous post Next post
Up