May 19, 2011 14:22
Առավոտից զրուցում էի ֆիզիկոս Սամվել Գևորգյանի հետ....նրա խումբը ինովացիոն տեխնոլոգիա է ստացել` Բացարձակի հիմքի նոր սենսոր...աշխարհում չկա տենց բան....ռազմական ոլորտում սա նշանակում ա բոլոր սահմանների հսկում` առանց մարդկային ուժի, բժշկության մեջ` բոլոր օրգանների մանրակրկիտ զննություն` առանց օրգանիզմից ներս թափանցելու, երկրաշարժների հստակ գրանցում օրվա ճշտությամբ......Դոմինիկյան հանրապետություն, Սինգապուր, ԱՄՆ, Ռուսաստան......իսկապես խփնվեցի, երբ տեսա պայմանագրերը, ամբողջ աշխարհն արդեն ձեռքից ձեռք ա ուզում խլի էս տեխնոլոգիան....իսկ մեր փտած գիտության ազգային ակադեմիան (չեմ մոռացել, որ էս կառույցի անունը մեծատառով ա գրվում) իր ծերակույտով ամեն կերպ խոչըդոտում ա էս տեխնոլոգիայի կիրառումը Հայաստանում,ասում են` անարժեք գործ ա, ոչ մի գրոշ էլ պետք չի դրան հատկացնել, զինվորական միջին օղակներն ամեն կերպ կոծկում են գիտնականի առաջարկը պաշտպանության նախարարությանը, որն ի դեպ, ԱՄՆ պաշտպանական կառույցները խնդրել են ու 12 մլն դոլար են տրամադրում` իրենց մոտ տեղադրելու համար.....Ողբամ ըզքեզ` հայկական փտած իրականություն, որ չես կարողանում քեզանից խելացիին ու արժեքավորին գնահատել, հարգել....չէ, գոնե չխանգարել, տակը չփորել.........ու դրա համար էլ արժանի ես էս քո նույնքան փտած իրականությանը....իսկ Սամվել Գևորգյանը Ճապոնիայից հետ ա եկել ու ինովացիան էստեղ վերջնական տեսքի բերել, որ արդյունքում ապագայում եկող միլիոնավոր դոլարներից իր երկիրն օգտվի, որ էս երկրի տնտեսությունը գիտության շնորհիվ առաջ գնա...... հիմա նրան հազար հոգի խնդրում ա, որ գնա ու իրենց մոտ միլիոններով աշխատի.. ու եթե համաձայնվի, հենց վաղն էլ էստեղից նրան կտանեեեն......էս մարդը դեռ էստեղ ա, դեռ չի գնում.......
գիտություն,
ամոթ,
ֆիզիկա