Անօթևանների տուն էր զանգել, կին էր ուզում.....

May 21, 2010 14:48

Քիչ առաջ աշխատանքի հեռախոսը զնգաց. վերցրի, մի տղամարդ էր.
-Բարև ձեզ, սա անօթևանների տնի՞ց է:
-Ոչ, սխալվել եք,-պատասխանում եմ:
-Չեմ սխալվել, ձեր համարը տելեվիզորով եմ տեսել:
-Հաաաաա,-ասում եմ,- մենք մի քանի ամիս առաջ անօթևանների մասին հաղորդում ենք պատրաստել ....
-Իիիիի, հիմա էդ անօթևանների տան համարը չի՞....
-Չէ, հաղորդման համարն ա:
-Բա ես հիմա ո՞նց անեմ:
-Իսկ ինչու՞ եք հարցնում, անօթևան եք գտե՞լ, հա՞, գուցե մենք էլ օգնենք;
-Չէ, ինձ շտապ կնիկ ա հարկավոր.....կնիկ...
-Վայ, երևի լավ չլսեցի, կին եք ուզու՞մ...
-Հա, ի՞նչ կա զարմանալու........բա սենց ոնց կլինի, ճակատագրիս հետ եք խաղում, ասեք` ոնց իրենց գտնեմ:
-Դե......երևի Սփյուռ զանգեք ու հարցնեք Անօթևանների ժամանակավոր կացարանի հեռախոսահամարը....
-Դե լավ չի, որ դուք անօթևանների տնից չեք, բայց ապրեք, որ  ասեցիք` ոնց գտնեմ, գնամ գտնեմ,-ասաց ու կախեց հեռախոսը......

Կես ժամ հետո զանգեց տղամարդու բարեկամն ու ասաց, որ կատակ չեն անում, իրենց բարեկամին ամուսնանալ է պետք, 70 տարեկան է ու անպայման ուզում է անապահով մեկի հետ ամուսնանա, որ կյանքում գոնե մի լավություն անի......

Արտասովոր

Previous post Next post
Up