Aug 11, 2023 23:18
Զարմանահրաշ բռնապետության առօրյայից
Ի վերջո տարօրինակ բան է կոմֆորմիզը բռնապետությունում։
Ոչ մի թթու խոսք, ոչ մի քննադատություն, լուռ համագործակցություն իշխանության հետ։
Ու հանկարծ թակում են քո դուռն էլ։ Հանկարծ քեզ, որ հասարակական կարգին ու առողջությանը վտանգ չես ներկայացնում, փակում են։ Խայտառակում քեզ, երկիրդ, համագործակցելդ, լռելդ և այլն։
Ու երևի ոչ էլ իրականում լուրջ մեղք կա։
Իսկ մյուսները եթե խելք ունեն, կարող են մտածել, որ իրենց հերթն էլ է գալու։ Ինչքան էլ որ իրենք մարդկայնությունը հեռու են վանել իրենցից ու հոգիները թեփով լցրած գլուխները կախ համագործակցում են։