Էս էր մնում պակաս

Mar 02, 2007 00:09

Ոնց որ ասում են։ Բարև Ձեզ։ Հազիվ կարողացել էի այնպես հաշվարկել, որ տանից դուրս գալուց ուր որ պիտի հասնեի Չուշանայի, հասնեի ճիշտ ժամանակին։ Այն էլ աչքիս կսկսեմ ամեն տեղից էլի ուշանալ։ Այսօրվանից փակել են Սարալանջի կոչվող փողոցի մի հատվածը(Մանումենտի դիք) թողել են մի գիծ դեպի վերև մի գիծ ներքև։ Որպեսզի տարածքին մոտեցող կամազները կանգնեն։ ։((((( Ու ( Read more... )

դառը կյանքս

Leave a comment

Comments 6

aregjan March 1 2007, 21:19:30 UTC
Ու կատաղում եմ նրանից, որ նորմալ երկրներում տենց բաները անում են գիշերը
*******
Իսկականի՞ց: :) Մեր «նորմալ երկրում» (ԱՄՆ) ամենինչ օրվա ընթացքում են անում, նենց
խցանումներ են լինում որ լացդ գալիս ա:

Reply

nerses_am March 2 2007, 17:59:41 UTC
հա՞ որ։ Ես ինչքան նայել եմ National Geographic ալիքով, որ տենց մի բան պիտի անեին գիշերն էին անում որ հնարավորինս քիչ խաթարվի երթևեկությունը։ Միգուցե ուղղակի քարոզչություն է։

Reply

aregjan March 2 2007, 20:42:04 UTC
Էդ ինձ հիշեցնում է, վերջերս հորս հետ տեղ էինք գնում, ու տրասսայի վրա
խցանում էր, շինարարական աշխատանքներ էին անում: Հերս ասում ա «էս ինչ անկապ
տեղ ա, մեր մոտ, Հայաստանում, սենց գործերը մերնակ գիշերն են անում, որ
երթևեկությանը չխանգարեն»: Ոնց ռուսներն են ասում, хорошо там где нас нет.
Որ ազնվորեն, ես ստեղ մի անգամ չեմ տեսել որ գիշերով բանվորները գործ անեն:

Ինչ վերաբերվում ա Նաց. Գեոգրաֆիկային, պետք ա հաշվի առնել, որ ստեղ ամեն
նահանգում օրենքներն ու կարգերը/բարքերը շատ ուժեղ տարբերվում են: Օրինակ շատ նահանգներում
մահապատիժ կա, իսկ ուրիշներում արգելված է...ամեն անգամ երբ փաստաբանը նահանգ է
փոխում, սաղ «ավարտական» քննությունները պետք ա նորից հանձնի, քանի որ օրենքները տարբեր են: Էդ իմաստով շատ դժվար է Ամերիկայի մասին ընդհանրացումներ անել:

Reply

byurie March 11 2007, 11:06:05 UTC
ԱՄՆ-ում չգիտեմ ոնց ա, բայց իմ տեսած եվրոպական երկրներում, եթե հրատապ բան չկա, էդ գործերը գիշերներն են անում: Մի անգամ մենակ Դրեզդենում եմ տեսել, որ փողոցը ցերեկով փակ լինի, բայց այդպես արել էին, որովհետև տարածքում գազ էր պայթել, բնակչությանը էվակուացրել էին, ոստիկանները տարածքը փակել էին ու պայթյունի պատճառներն էին փնտրում:

Reply


byurie March 11 2007, 11:01:04 UTC
դու էլ կասկադով իջի, ավելի շուտ կհասնես :D

Reply


gldnkey March 13 2007, 10:29:49 UTC
Կարգին երկրներն ավելի կարգին խճողումներ են անում; էն էլ՝ օրը ցերեկով ու էն թունդ պահին, երբ բոլորը գնում են աշխատանքի կամ գալիս են էնտեղից: Օրինակ մեր "կարգին" Ավստրալիայում :(

Reply


Leave a comment

Up