Feb 26, 2007 22:58
Էհ, Կսովորե՞մ ես վերջապես անկապ ժամանակ չծախսել։ Ամբողջ օրվա մեջ մի բան չեմ սովորում, մի բան չեմ անում։ Ամբախ-զամբախ անցկացնում, քնում, մյուս օրը վերեմ կենում էլի նույնը։ Ամեն օր որոշում եմ, որ վաղվանից էլ տենց չեմ անի բայց էլի նույն բանը։ Որոշում եմ գնամ տուն դաս անեմ, գնում եմ տուն չեմ էլ հասկանում թե ոնց էտ մի քանի ժամը անցնումա գալիս եմ գործի (ճիշտը որ ասեմ, առանձնապես դաս անելու հավես էլ չկա), բայց մեկա պիտի սովորվի։ Լավ, Գալիս եմ գործի ու 4 ժամ կատարյալ էշությամբ եմ զբաղվում։ Բացարձակապես ոչ մի օգտակար բան։ Որոշել եմ իբր ծրագրավորում կարդամ։ Առռռհա քեզ կկարդաս։ Ոչ մի տող։ Գալիս եմ մինչև էսկոմ մինչև էնկողմ դառնումա 11-ը։ Էտէլ նայում եմ 11-նա ասում եմ մի ժամից գնում եմ էլ ոչ մի նոր բան չեմ սկսում։ Ու տենց օր օրի վրա անցնումա։ Բայց ախր ես լրիվ ուրիշ մտքերով էի սկսում նոր տարին։ Չէ մի բան պետքա անել։ սենց բառադի չի լինի ապրել։ Աջքիս վաղվանից, ոչ մի ֆոռում, ոչ մի ԱյՍիՔյու, ոչ մի անկապ էջ։ Շատ դաժանա չէ՞։ Այստեղ ոմանք մտածեցին, որ լավ գոնե ԱյՍիՔյուն կթողնեմ, բայց ոոոոոոոոչ։ Ոչինչ մազոխիզմը Էս վերջերս հաճախա ինձ այցելում։ Նենց որ իրար հետ ախպերություն կանենք երևի։ Տեսնենք ինչքան կտևեմ սենց։
Վաղը վերջում լավ մի 20 րոպե կպահեմ ռեփորթ կգրեմ։
դառը կյանքս