TOEFL

Mar 06, 2009 13:34

Մի 2 շաբաթ առաջ Toefl հանձնեցինք: Երեկ արդյունքները ստացա: Ահա՝
Կարդալ 27, Լսել 29, Խոսել 20, Գրել 20, ընդհանուր 96: Փաստորեն մի տարվա ցուցանիշներից զգալիորեն բարելավել եմ միայն կարդալը, ինչի վրա ահագին զարմացած եմ, քանի որ կարդալու տեստը երկարն էր (չիմացողների համար՝ 3 տեքստի փոխարեն լինում է 5 տեքստ, որոնցից 2ում իրենք փորձարկումներ են անում, իսկ դու չգիտես թե այդ 5-ից, որ երկուսը չի ազդում գնահատականի վրա), ու վերջին տեքստերում գլուխս արդեն ուռել էր; Անտեր մոնիտորի հախաղությունն էլ 60 Հերց էր, աչքերս մահացել էին: Պարզվեց, որ գրելս ընդհանրապես չի լավացել, որը շատ վատա, ես մտածում էի որ այս անգամ շատ ավելի լավ եմ գրել քան անցած անգամ: Է՜հ:

Հ.Գ. միակ քյարն էն ա պրեմիա եմ ստանալու անցած տարվա համեմատ ավելի շատ ստանալու համար :)

դառը կյանքս

Previous post Next post
Up