Sep 12, 2012 02:05
Հերթական անգամ չեմ զարմանում, թե ինչպես են մարդիկ կարողանում այդքան հիմարաբար ու արհեստականորեն թաքցնել իրենց զգացմունքները, անհանգստությունները և խնդիրները անտարբերության դիմակի ներքո` կարծես վախենալով, որ, աստված չանի, ինչ որ մեկը հանկարծ կնկատի նրանց ներսը:
Հետո, ակամա, մտածում եմ, թե որքան նման դիմակների տեսականի կա յուրաքանչյուրի հավաքածույում, որոնք հարմար են տարբեր իրավիճակներից դուրս գալու համար…
Փորձում եմ մտովի հանել դիմակը…
Հետո, նայելով աչքերին, նկատում եմ մի ամբողջ աշխար, որը անհնար է թաքցնել որևէ դիմակի տակ, ինչքան էլ հմուտ լինես այդ գօրծում: Որքան բան կարող են պատմել մարդու աչքերը...