Դրսում ջերմաստիճանը ոչ ցածր էր ոչ բարձր, դրսում պարզապես ձյուն էր գալիս:
Վաղ առավոտվա թարմ օդը արագ և աննկատելիորեն փոխակերպվեց խոնավ մածուցիկ թաց եղանակի: Սենյակումս օդ չկար, տոթ էր: պատուհանի մոտ էի , բայց այլևս չէի նայում ձյանը, չէի տեսնում վերև բարձրացող ծանր փաթիլների պարը ,չէի տեսնում ոչինչ, բացի մառախուղի մեջ մոլորված ծառերի ուրվագծերից:
Տարօրինակ օր, տարօրինակ մտքեր, տարօրինակ եղանակ…տարօրինակ զգացողություն… զգացողություն, երբ շուրթերիդ մնում է նույն այն տարօրինակ համը, որով զարթնում ես, երբ երազումդ տեսնում ես քեզ անծանոթ մարդու:
PS. վերջի նախադասությունը պարզապես համեմատություն էր, ոչ ավել ոչ պակաս!)