անՎերնագիր

Dec 15, 2011 00:46

Վերջին շրջանում սիրտս խառնում է բացառապես քաղաքականությունից։ Լուրջ քիչ է մնում հետ տամ։
Չէ, սա ոչ այն պատճառով, որ հանկարծ քնեցի-արթնացա ու որոշեցի, որ մեր քաղաքական դաշտը ամբողջությամբ տաղտուկ հետևմտնուկների յուրօրինակ տեղայնացված մասոնական լյոժա է։ Չէ, ոչ թե խնդիրները հանկարծ ավելացան կամ պակասեցին… պարզապես հանկարծ ցրտեց քաղաքում ու ես հասկացա, որ «մարդիկ» են պակասում ինձ, էնպես քիչ են երևում կամ էնպես հազվադեպ եմ հանդիպում վերջերս։ Բայց այնուամենայնիվ հանդիպում են…

քաղաք, մտքեր, ցուրտ, ես

Previous post Next post
Up