Ճանապարհը երկար էր ու ծանր, բայց երբ հասնում ես ինչ-որ բանի՝ ամենավատ ճանապարհն անգամ լավն է թվում... Արցախում էինք...
Շատ ժամանակ չի անվել, մեկ-երկու օր.. Հետաքրքիր երևույթ է, երբ մոռանում ես (կամ ուղղակի չես ուզում) ժամացույցիդ, կամ օրացույցիդ նայել, երբ մոռանում ես սիմվոլիկ ամեն ինչ ու ընկնում ես բնության գիրկը: Առանձնացած վայր էր Գանձասարի եկեղեցին, վայր էր, որտեղ կարող էիր ժամերով նստել:
Բնությունը մի անգամ էլ մեր օգտին եղավ, եղանակն էնքա՜ն լավն էր...
Մի օր ճանապարհին էինք, մոտ 13 ժամ: Էդ գիշերը կյանքիս ամենաերկար գիշերն էր, համարյա չքնեցի... Էդ էն օրերն են, որոնք կհիշեմ, կհիշեմ էնպես, ինչպես որ հիշում եմ Ստեփանավանը...
Իզուր չեն ասում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Մեզ հետ լինեիք՝ կզգայիք լեռների ուժը... Արցախում ահավոր շատ էին ոլորանները, հետևաբար նաև լեռները... Շատ-շատ էին ծառերը, վանքերը: Իմ մոտ լավ տպավորվել է Դադիվանքը, բայց չէ, ոչ այնքան Դադիվանքը, որքան Դադիվանքի շուրջը բացվող տեսարանները:
Նոր ընկերներ ունեցա թե՛մեր ուսուցիչների, թե՛ մեր աշակերտների մեջ:
Ես հատկապես լավ հիշում եմ էն իրիկունը,
երբ տղցաներից 4-5 հոգի եկել էին մեր սենյակ ու մինչև ուշ երեկո ծիծաղում էինք, անընդմեջ ծիծաղում... Մեկ էլ լավ հիշում եմ խարույկի մոտ անցկացրած երեկոն, հիշում եմ Լուսոյի գիշերային երգերը, առաջին գիշերվա անհանգիստ ձայները, Արցախ գնալու ճանապարհին լսվող անընդմեջ ծիծաղը... Հիշում եմ, էս պահին շատ բան եմ հիշում, բայց ամեն ինչ ի մի բերելու համար էնքա՜ն ժամանակ ա պետք, էն էլ մինչև վերջացնեմ՝ սկիզբը կկորցնեմ... Իմ համար կարևորն էն չի, որ հետագայում կհիշեմ այդ ճամբարը, կամ այն, որ ինչ-որ բան այն ինձ տվեց, կարևորն այն է որ այդ պահին ես մեծ հաճույք էի զգում ու վայելում էի ԱՐՑԱԽ ԱՇԽԱՐՀԸ...