Ֆրենդիտ, ռասֆրենդիտ և այլ դարակազմիկ հարցեր

Nov 03, 2019 19:56

Foreword. If you are unable read and understand the following text, chances of you being added by me as a friend are close to none, given no special circumstances exist.

Սույն գրառման առարկան է անհատների՝ իմ կողմից ընկերների ցուցակում ընդգրկելը։

Քանի որ սույն բլոգը հաճախ ավելացնում են ընկերների ցանկ մարդիկ՝ որոնց ես չեմ ճանաչում և որոնք որոշ դեպքերում ակնկալում են փոխադարձ «ընկերացում», հարկ եմ համարում տեղեկացնել, որ տարատեսակ բլոգերի՝ իմ կողմից ընկերների ցանկ ընդգրկելը կախված չէ նրանից, թե արդյոք նրանց տերերն ինձ ընդգրկել են իրենց ընկերների ցանկը թե ոչ, ինչպես նաև հազվադեպ է կապված լինում այդ բլոգերների անձերի հետ, փոխարենը՝ ընթանում է զուտ մրցակցային կարգով՝ հիմնված այդ բլոգերի բովանդակութան, վերջինիս որակի և քանակի վրա։

Որպես մոտավոր և ոչ սպառիչ ցուցակ այն տեսակի բովանդակության, որն ինձ հետաքրքիր ՉԷ, նշեմ՝
  • Լրատվական նյութերի, ինտերնետում պեղած տարատեսակ «հավես» տեքստերի ու նկարների վերարտադրում, ընդհանրապես ոչ հեղինակային բովանդակությունը
  • Պաշտոնական տեղեկատվություն
  • Քվազի-ֆոտոարվեստ (ֆոտոարվեստ, որի այդպիսին լինելը պայմանավորված է հեղինակի սուբյեկտիվ աշխարհընկալմամբ)
  • Տարատեսակ նվնվոց, հոգեկան ապրումների, ձիպրիսնյակի, նանարության գրավոր արտահայտությունը
  • Կլիպերի ու երաժշտության տեղադրումը
  • Եվռավիձինյա
  • Մարդկանց փոքր երեխաների նկարներ ու նրանց կյանքի նկարագրությունը։ Սույն կետին աշխատում եմ մոտենալ և մոտենում եմ ըմբռնումով, առավել ևս ինձ փոքրիշատե ծանոթ մարդկանց պարագայում, սակայն ինձ առհասարակ չի հետաքրքրում ինձ կատարելապես անծանոր մարդկանց երեխաների ամեն հանած ատամը կամ արտաբերած բառը։ Ներողություն։
Քանի որ ես ընդունակ չեմ ինձ ընկերների ցուցակ ավելացրած յուրաքանչյուր անհատի բլոգը ուսումնասիրել՝ հասկանալու համար արդյոք այն ինձ հետաքրքիր է թե ոչ և արդյոք այն իրական անձի բլոգ է այլ ոչ թե ցանցային ռոբոտ՝ առաջարկում եմ բոլոր նրանց, ով ինչ-ինչ պատճառներով ցանկանում է իմ կողմից ընկերների ցուցակում ընդգրկվել կամ իր բլոգի նկատմամբ որևէ այլ տեսակի ուշադրություն դարձնել՝ մեկնաբանություն թողնել այստեղ։


lj

Previous post
Up