Apr 28, 2009 01:33
Խաղերի տեսության և negotiation theory-ի գործեր կարդացած լինելուց հետո հաճախ ապշում ես, ինչքան պարզ ու պրիմիտիվ են այդ տեսություններն իրենց էությամբ։
Իրականում, քանիցս համոզվել եմ, որ ժամանակակից, ասեմ հումանիտար, աշխարհի բնութագրման խնդիրը, հենց առկա իրավիճակների քանական բնութագրությունն է, կամ վերջիններիս միջև համեմատության առնչությունների ճշտումը։ Եթե տնտեսական հարցերում իրավիճակի քանակական բնութագիրը այս կամ այն աստիճանի ճշտությամբ կարելի է ստանալ, շատ չխորանալով, ապա ոչ տնտեսական իրավիճակներում, դիրքերի գնահատականը և համեմատությունը հենց խնդրի բարդագույն կողմն է։
Դրականը սակայն այն է, որ ամուր ֆրեյմվորքի առկայությունը, շատ հաճախ ստիպում է փորձելու հնարավորինս մեծ ճշտությամբ իրավիճակի քանական բնութագիրը տալու։ Վերջինս ստանալուց հետո արդեն, իմ խորին համոզմամբ, ֆրեյմվորքի՝ խաղերի, քայլերի տեսության, կամ նմանի, առկայությունը արդեն այնքան էլ էական չէ։
blah,
social/ political,
sci