Jul 23, 2014 11:58
Որովհետև սև կատուն
Հեծանվի ակի կողքին
Կանաչ աչքերով վրաս է նայում, լու~ռ
Սկսզբից ողորկ մարմինս ժպտում էր,
Հետո` վախեցավ, ցնցումներով ամեն ինչ շարժեց
Իսկ հետո` արդեն ձայնձրույթ, մու~գ
Ինչու պետք է շարժվել
Ինչու պետք է
Ինչու
Ինչու, ինչու, ինչու, ինչու
Որովհետև սև կատուն
Հեծանվի ակի կողքին
Կանաչ աչքերով վրա՞ս է նայում, լու~ռ
Այդ խրթին պատճառով
Կցեմ ինձ կցմցեմ
Տեղիցս հանեմ, հեծանվին հասնեմ, ու հեռու~
Ինչու հեռու տեղ պետք է մեռնել
Ինչու հեռու տեղ պետք է
Ինչու հեռու տեղ
Ինչու հեռու
Ինչու, ինչու, ինչու
Սև կատվի օրենքները կուռ
Հեծանվի ակերի գծերը մուգ
Ձանձրույթիս լիճը կատվից, հեծանվից
Բաժանող ինձ, այնքան լու~րթ