Apr 19, 2014 08:36
Խմիչքը լցնում ա բարմենը
Դիմացս կանգնած
Ես ումպով ներս եմ ուղարկում իրան
Ու պատվիրում կրկնելը նույն
Բարմենը լցնում ա խմիչքը
Դիմացս դնում
Ես ումպով ներս եմ հոսացնում իրան
Ու կրկնել տալիս խմիչքից այդ նույն
Լցնում ա խմիչքը բարմենը
Դիմացս կանգնած
Ես ումպով դատարկում եմ ներսս իրան
Բարմենը, ա~խ, բարմենը
Դիմացս կանգնած
Լցնում ա~, լցնու~մ
Ես ումպերով սղղցնում եմ իրան ներս
Ներսս
Ներսս
Ներսս
այս բանաստեղծությունը գրվում է հենց այս գործողության ընթացքում
ինչքան որ անիմաստ գործողությունն է, այդքան անիմաստ էլ բանաստեղծությունն է: Չնայած իմաստ կա, դա` հարբելն է, ինչպես նաև իմաստ կա բանաստեղծության մեջ, դա բանաստեղծություն գրելն է: