Jun 13, 2010 23:56
-Նամուսով ես դու Էլիանորա, և նամուսովի աղջիկ, և դուստրն էլ քո նամուսով է լինելու,- ասաց տիկին Գլաձիոնուսը և շարունակեց զննել ձեռքս: Իսկ ես նայում էի նրա խոր աչքերին և մտածում, թե քանի հոգու բախտ է նա գուշակել, քանի նամուսովի էի գոտեպնդել, քանի աննամուս ետ դարձրել անուղիղ արահետից, քանի սկեսուր ու հարս հաշտեցրել, քանի չբեր բերքավորել: Երբ մտքերս հասան Ծիպարիկիս, իմ ամենասիրելի և բռնաբարված հավին, բախտագուշակը հանկարծ շշնջաց,- հանգիստ թող նրան, նա այլևս քոնը չէ, նա գտել է իր ուրույն ճանապարհը կյանքի ողորկ հարթության վրա և մագլցում է զրպարտության ժայռերը հոգու հնամաշ թրթիռով: <<Իսկակական հրաշք, նա կախարդուհի է, կարդում է հոգուս ամենանեցուկ դարաններում պահված վախերն ու խոհերը>>, - մտածեցի ես, ո~վ անմեղ հավասերս: Ավա~ղ դա այդպես չէր: - Դա բնական է, այն ամենից հետո ինչ Ծիպաս տեսել է, նա իրավունք ունի ինքնորոշվելու համաձայն ՄԱԿ-ի ֆաունայի անվտանգության քսանվեցերորդ կոնվենցիայի, - ապշահարված ասացի ես և փորձեցի թաքցնել հիացմունքս, քանզի ամեն դեպքում ես մասնակցում էի սատանայական արարողության: Գլաձիոնուսը փռթկաց և դա տևեց երկար: Ինձ սկզբում թվաց, որ նա իրականում հեկեկում է, երևի ցավոտ տեղի եմ դիպչել: Սակայն մեղքի զգացումի ամենախեղդ ձեռքերը շուտափույթ մի կողմ քաշվեցին շլինքիցս, նա ծիծաղում էր և այդ հորձանուտից ժայթքում էին ռուսերեն խոսքեր- "Խախմաչկա" "գավարիտ", "ֆաունա" "նուդա", "ֆսեմուժիկի" "կազլի": - Նի կազլի, - ասացի ես,- կուռա, գրիլ: Նա հայերենով բացատրեց, որ խոսքը "Ա" տառով տղամարդու մասին էր: Ես լքեցի այդ գոմը և այլևս չվերադարձա: Ես սնահավատ չէի: