Feb 06, 2009 22:34
Մեր գյուղ նոր աղջիկ է հարս եկել, ավանդույթին համաձայն բոլորով գնացել էինք նայելու: Այս անգամ առաջինը ներս մտնելու հերթը իմն էր: Դուռը երգելով բացեցի, որպեսզի զգուշացնեմ, որ ներս եմ մտնում, հարս ես, կարող է վարդագույն հողաթափերը հագին չլինեին, և ով քեզ զարմանք, նա չկար... նա պարզապես չքացել էր: Հատուկ այդ դեպքերի համար նախատեսված <<վախցել-ծլկել ա մեր հարսը>> երգը միահյուսվեց հարսանեկան նվեր- ոչխարի բառաչներին, ինչից նույնիսկ իմ հղկված հոգին կարկամեց. իսկ միգուցե նրան օգնությու՞ն է պետք, երևի լողարանում է, լաց է լինում... Ճնճղուկին հատուկ քայլվածքով, որն ինձ մոտ այնքաաան բնական է ստացվում, ներխուժեցի լողարան... և գիտե՞ք ինչ ստացա ի պատասխան: Բղավո'ց. - զակռոյ դվեր ձիբիլկը: Նա լոգանք էր ընդունում: Ես ամուսնանալուց հետո մեկ շաբաթ զուգարանին մոտիկ չէի գալիս, իսկ նա առաջին օրով, օրով էլ չէ-առավոտով, իր ապականված, կուսազրկված մարմինը մտցրել էր լողարան: - Անունդ ասա աղչի, - չդիմացա ես: -Ժասմինա, - պատասխանեց նա, և պահանջեց սրբիչը: - Լսի Զաչմեն, ռիսկդ խնձո՞ր ա, դուս արի տենամ: Նա դուրս եկավ, նայեց դեմքիս, աչքերիս մեջ, ժպտաց, և երեսիս պարզեց եղունգները... որոնք ներկված էին: Բոլորը: Ես չգիտեի ինչ անել: Չհասցրեցի կողմնորոշվել, երբ նա նետվեց դեպի պայուսակը, հանեց ծխախոտը և սկսեց լուցկի փնտրել: Դե դա ինձ չզարմացրեց, ես էլ եմ երբեմն գոմաղբ ծխում, գրպանումս էլ կրակայրիչ կար, որը հետևից լույս է գցում սրտիկի տեսքով: Ներս քաշելով ծուխը` նա մատնացույց արեց վարդագույն բացովի-փակովի համակարգիչը, և ասաց անհասկանալին. - էխ ծյոմնիյե վի, էս տոռենտներն էլ չլինեին հարիֆս վերջը համոզելու էր որ յարխուշտա պետք ա պարենք սաղ գիշեր:
չեմ հասկանում