Բերնարդ Վերբերին շատ եմ սիրում. ով կարդացել է, ինձ կհասկանա:
Նրա բոլոր գրքերը պարունակում են հստակ վերլուծություն մեր առօրյա կյանքի մանր մունր իրավիճակների մասին.
մենք այն չենք նկատում կամ նկատելիս չենք բարձրաձայնում…
Մի քանի տող կարդացածս վերջին գրքից.
- Եթե թմրանյութը վերացնում է հիվանդի ցավերը, ապա հեռուստատեսությունը գերազանց ցավազրկող է մարդկանց ուղեղների համար. այն դրդում է երեխաներին դատել իրենց պահպանողական ծնողներին, իսկ ծնողներին` հիմար համարել իրենց երեխաներին:
- Հեռուստատեսությունը վերացրել է ընտանիքներում սեղանի շուրջ խոսակցությունները, երգերը, ջերմ մթնոլորտը, կամ ուղղակի հանգիստ զրույցը ընտանիքի անդամների միջև: Առաջին իսկ տուն մտածը միացնում է այդ արկղն ու մոռանում շփման, տան աշխատանքի և այլ պարտականությունների մասին:
- Դաժան նորահայտ մուլտերը, գովազը, խոհանոցային անհնար բաղադրատոմսերը, իրական պատմությունների դաժանագույն կադրերը, անիմաստ սերիալները, ծեծուջարդային ամերիկյան ֆիլմերը, բրազիլական սիրային անիմաստությունները. ահա այն ամենը, ինչ մեր գլուխն են լցնում ԱՄԵՆ ՕՐ:
- Էս մեկը չեմ թարգմանի - “Растения изменили наше общество. Табак, а также утренний кофе, который нас будит, шоколад, от которого некоторые люди полностью впадают в зависимость; чай, виноград и забродивший хмель, позволяющие нам достигнуть опьянения; затем конопля, марихуана, производные макового сока, из которых получают наркотики. Растения берут свой реванш”
- Երբ կողքինդ ծխում է… Ի՞նչ անես: Ասես, որ ծխելուց կխախտվի իր քունը, կխախտվի իր մարսողական համակարգը, կփոխվի բնավորությունը, քաշը, որ կդառնա նիկոտինի գերին, որ կաղտոտի իր երակները, բջիջները… որ քեզ է թունավորում… Մեկ է, ծխողը ոչ ոքի չի լսում, կարծում է` ծխելու վայելքն իրեն իրավունք է տալիս…
- Առողջ հումորը - սիրո նշան է:
- Դեպրեսիան սեփական հետաքրքրությունների պակասի արդյունք է: Շախմատ, երաժշտություն, պար, բոքս, ընթերցանություն կամ այլ հոբբի ունեցող մարդիկ դեպրեսիա չեն ունենում:
- Պետք է ծիծաղել մինչև երջանիկ դառնալը:
Последний Секрет - Бернард Вербер 2001