Սիրեցի, յարս տարան (խոսք+նոտա)

Jul 14, 2011 12:05

ՍԻՐԵՑԻ, ՅԱՐՍ ՏԱՐԱՆ
Խոսք` Ավ. Իսահակյանի

Սիրեցի, յարըս տարան.
Յարա տըվին ու տարան.
- Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Պոկեցին սիրտս տարան:

Ցավըս խորն է, ճար չը կա,
Ճար կա, ճար անող չը կա.
- Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Սրտացավ ընկեր չը կա:

Լա՜վ օրերըս գընացի՜ն,
Ափսո՜ս ասին, գընացի՜ն.
- Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Սև դարդերըս մընացին...



քայլերգ, Սիրեցի յարս տարան, Իսահակյան, Նոտա, Հայֆոն Շարժում

Previous post Next post
Up