Պար Նավաստյաց (խոսք+նոտա)

Jul 14, 2011 11:39

ՊԱՐ ՆԱՎԱՍՏՅԱՑ

Ըստ Կոմիտասի

Աշխույժ նավաստին
Անվեհեր ճակատ`
Ընդդեմ փոթորկին,
Երգե անփույթ զըվարթ:
Լառիթ դըմբըլա լա, հա', հա', հա,
Լառիթ դըմբըլա լա, հա', հա', հա,
Լառիթ դըմբըլա լա, հա', հա', հա,
Լառիթ դըմբըլա լա, հա', հա', հա'...

Կոհակք փրփրադեզ
Չեն սոսկում վախ մեզ,
Հողմունք սաստկահար
Գըրգռեն մեզ ի պար:
Լառիթ դըմբըլա լա...

Օ՜ն, խըմենք զըվարթ
Գինին մինչ հատակ.
Օ՜ն գըրկենք զիրար
Պարենք մենք անդադար:
Լառիթ դըմբըլա լա...

Զանգակն ուժգնապիրկ
Կոչե մեզ ի կարգ,
Վերջ տանք խընդության,
Քաշենք մենք մեր պարան:
Լառիթ դըմբըլա լա...




քայլերգ, Կոմիտաս, Պար Նավաստյաց, նոտա, Հայֆոն Շարժում

Previous post Next post
Up