Հանդիպում ենք Մայիսի 21-ին ժամը 18:00, Դեղատան 15/1 հասցեում:
"Հայֆոն" շարժումն այս անգամ անդրադարձել է ԿՈՄԻՏԱՍԻՆ:
ԵՊԿ դասախոս, օպերային երգիչ Վահագն Մարգարյանի օգնությամբ կսովորենք երգել 4 ստեղծագործություն Կոմիտասի մշակումներից` Կաքավիկ, Սոնա յար, Չինար ես և Անձրև:
Մանրամասներն այստեղ`
http://www.facebook.com/home.php?sk=group_115825678498978&ap=1 Մուտքն ազատ է:
Տեղում կբաժանվեն գրքույկներ` երգի բառերով:
Տեղեկությունների համար զանգահարեք 077-57-64-65
Հնարավորինս մասնակցեք Հայֆոնի միջոցառումներին` միակ հնարավորությունը վերհիշելու ազգային երգն ու պարը, անցկացնելու հաճելի օր Հայֆոնցիների հետ և պահպանելու մեր հայկականը:
Որպես հիշեցում`
Հայֆոն շարժումը ստեղծվել է հայ երիտասարդների կողմից` պահպանելու ազգային մշակույթը` մասնավորապես երաժշտությունն ու պարարվեստը, կերտելու հայկական երգերի պահանջարկ... և նպաստելու առողջ մտածելակերպով և ճաշակով հայերի սերնդներ: Այն քաղաքական կուսակցության չի պատկանում, կառավարությանը չի ենթարկվում և չունի համագործակցություն շահույթ հետապնդող կազմակերպությունների հետ: Նպատակն է ստեղծել այլընտրանքի հնարավորություն հեռուստատեսության և ռադիո ալիքներում, պահանջելով հնչեցնել հայ ազգային երաժշտություն.