Ավտովթարից մահացածներ կան

May 31, 2012 23:01



Գալիս եմ Գորիսից, մի քանի րոպե է տուն եմ հասել։ Թասի պավառոտ կոչվող հատվածում լիքը մարդիկ էին հավաքված, մենք էլ կանգնեցինք, մի բեռնատար էր ընկել ձորը, իսկ կուզովում մոտ տաս կին կային, նոր հավաքած կանաչիների պարկերով։ Նրանցից երկուսը մահացել են, մյուսներն էլ վիրավոր ու վախեցած... մի անտանելի տեսարան էր, բոլորը կանգնել էին ճանապարհի պռնկին ու չգիտեին ինչով օգնել...

Ականատեսներն ասում էին, որ մի Նիսան է փորձել շրջանցել բեռնատարին, ու դիմացից դուրս եկած մեքենայի պատճառով չի հասցրել հետ կամ առաջ գնալ ու քշել է բեռնատարի վրա, սա էլ փախցրել է ու սենց...
Previous post Next post
Up