....Եվ անձնատուր լինես ինքըդ քո ընթացքին գարնան պես:

Jan 28, 2008 13:40


 

ՆԵՐՇՆՉՄԱՆ ՊԱՀԵՐԻՆ

Այս պահերին աշխարհում
Ես հարուստ եմ բոլորի՜ց:
Ես բարի եմ մանկան պես
Այս պահերին աշխարհում:
Այս պահերին թվում է՝
փակ դուռ չկա ինձ համար,
ՈՒր էլ գնամ՝ կընդունեն,
Եվ չեն մերժի՝ ինչ ուզեմ:
Այս պահերին թվում է,
Որ հողագունդը համայն
Ես կարող եմ մի խոսքով
Թախծոտ մորը սփոփել,
Իմ մի խոսքով կարող է
Սիրտը սիրով տրոփել.
Իմ մի խոսքով կարող է
Գնալ զինվորը մարտի,
Իմ մի խոսքը կարող է
Մարդ դարձնել տղմարդին:
Ես կարող եմ ձեռք բերել
Իմ մի հատիկ մի խոսքով,
Ինչ չեն կարող ձեռք բերել
Ո՛չ արյունով, ո՛չ ոսկով.
Ո՛չ հրդեհով, որ տներ
ՈՒ քաղաքներ է վառում...
Ես զորեղ եմ ամենքից
Այս պահերին աշխարհում...

Previous post Next post
Up