Վազքի մարզումներ (Thursdays)@[1532906916954383:274:Օգնության Կամուրջ Հիմնադրամ / Relief Bridge Foundation]-ը «Վազորդ» ակումբի հետ համատեղ կազմակերպում է վազքի պարապունքներ Երևանում, որոնք բաց և անվճար կլինեն բոլոր ցանկացողների համար։ Վազքի մարզումներին կարող են միանալ ինչպես սկսնակները, այնպես էլ փորձառու վարզորդները։ Յուրաքանչյուր մասնակցի կցուցաբերվի անհատական մոտեցում իրենց ֆիզիկական վիճակին և նպատակներին համապատասխան։
Վազքի մարզումները կսկսվեն ս․թ․ մարտի 1-ից, ու կանցկացվեն շաբաթական 2 անգամ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին, երեկոյան ժամը 7-ից։ Նախնական 2 տեղանքները. Հրազդանի կիրճ (հինգշաբթի օրերը) և Մանկական այգի (երկուշաբթի օրերը), հետագայում այլ տեղեր էլ կավելացվեն։
Վարզորդներին կմարզի Միրզոյան Հայկը, ով ունի ՈւԵՖԱ-յի կողմից հավատարմագրված ֆուտբոլի մարզական Բ կարգի լիցենզիա, ինչպես նաև մեծահասակների և երեխաների համար ֆուտբոլի և աթլետիկայի մարզումներ անցկացնելու մեծ փորձ:
Այս ծրագրով «Օգնության Կամուրջ» Հիմնադրամը և «Վազորդ» ակումբը նպատակ ունեն խրախուսել բոլորին ապրել առողջ կենսակերպով, զարգացնել վազքի սպորտը Հայաստանում, ինչպես նաև վերացնել սպորտով զբաղվելու ֆինանսական խոչընդոտները։ «Օգնության Կամուրջ» Հիմնադրամը մտադիր է հետագայում ֆինանսավորել նման մարզումները նաև Հայաստանի այլ մարզերում։
Եթե դեռ երկմտում եք, արդյո՞ք միանալ վազքի խմբակին, ստորև ներկայացնում ենք վազքի հիմնական օգուտները․
Վազքը՝ որպես աէրոբիկ աշխատանք ուժեղացնում է մարդու սիրտը, զգալիորեն նվազեցնում է ստրի հիվանդությունների հավանականությունը, օգնում է ազատվել ծխելու վնասակար սովորությունից, բարելավում է մարդու մարսողությունը, շնչառական համակարգը, կարգավորում մեր ամենօրյա քունը և արդյունավետ կերպով վերացնում է օրվա ընթացքում կուտակված սթրեսը: Վազքը գեղեցկացնում է մարդու մարմինը, սլացիկ է դարձնում կանանց ոտքերը, կառուցվածքը։ Այն թե' կանանց, թե' տղամարդկանց ավելի երիտասարդ տեսք է տալիս:
Վազքը ամենամատչելի սպորտաձևն է, որով կարելի է զբաղվել գրեթե ամեն տեղ, պետք չէ վճարել որևէ ֆիթնես ակումբ հաճախելու համար, պետք չեն մարզադաշտեր, ինչպես ֆուտբոլում, պետք չեն թանկարժեք իրեր, որոնք պարտադիր են որոշ այլ սպորտաձևերի համար: Եթե դուք կարողանում եք քայլել, ապա կարող եք նաև վազել:
Առանց վազքի չկա ֆուտբոլ, չկա թենիս, չկան շատ ուրիշ սպորտաձևեր: Վազքը իրականում շատ հեշտ է և շատ հաճելի: Ու դրա համար պետք է միայն մի զույգ վազքի կոշիկ ու թեթև հագուստ, ուրիշ ոչինչ։
Լրացուցիչ հարցերի և հերթագրվելու համար խնդրում ենք զանգահարել կամ գրել մարզիչ @[100000438689328:2048:Hayk Mirzoyan]ին․
+374 93 64 55 74
hayk.mirzoyan@kamurj.de
Posted by
Lilit Kocharyan on
9 Apr 2018, 20:16