Jun 08, 2015 22:44
Սիրելի հայրենակիցներ,
Սերինե Ավետիսյանը՝ Պոտսդամի համալսարանի «Կլինիկական լեզվաբանություն» մագիստրոսական ծրագրի ուսանողուհին, իր թեզի շրջանակներում գիտահետազոտական փորձ է մշակել։ Փորձն անց է կացվելու Բեռլինում՝ Հումբոլդի համալասարանում, 2015 թ․ հունիսի 24-26-ն ընկած ժամանակահատվածում։ Գիտափորձին մասնակցելու ենք հրավիրում 18-ից 35 տարեկան անձանց, ում մայրենին արևելահայերենն է, և ովքեր առնվազն միջնակարգ կրթությունն ստացել են արևելահայերենով։ Մասնակցության դիմաց տրվելու է դրամական փոխհատուցում՝ 7 եվրո։
Գիտափորձի ընթացքում համակարգչի էկրանին հայերեն նախադասություններ եք ընթերցելու և այդ նախադասությունների վերաբերյալ հարցերի եք պատասխանելու՝ սեղմելով «այո»-ին կամ «ոչ»-ին համապատասխանող ստեղները։ Գիտափորձի բուն նպատակը բացահայտվելու է առաջադրանքի ավարտին։ Առաջադրանքի տևողությունը 30-40 րոպե է՝ կախված առաջադրանքի կատարման Ձեր արագությունից։
Նշենք՝ Ձեր մասնակցությունը կարևոր ներդրում է նյարդալեզվաբանության և հոգելեզվաբանության ուսումնասիրության գործում։ Ավելին՝ Սերինեն նպատակ ունի միջազգային գիտական շրջանակների ուշադրությունը սևեռելու հայերենի վրա՝ որպես հարուստ, ճկուն և մի շարք տեսությունների էմպիրիկ փորձարկմանը հարմար լեզու։
Մասնակցության համար կարող եք գրել avetisyan շնիկ cbs.mpg.de էլ․հասցեին։
berlin,
armenian