Սիրիահայերի համար

Jun 02, 2015 23:16

Originally posted by noni_no at Սիրիահայերի համար
Ժողովո՛ւրդ ջան, սիրիահայերի հարցերով Հայաստանում զբաղվող մի քանի կազմակերպություն կա:

ՄԱԿ-ի Փախստականների հարցով գրասենյակը տեղեկատվություն տրամադրեց, որտեղ կան կազմակերպությունների տվյալներն ու մանրամասները, թե որին ինչ հարցով կարելի է դիմել, ինչ տեսակի օգնություն ու օժանդակություն ակնկալել:

Էստեղ ներկայացնում եմ էդ տեղեկատվության այն հատվածը, որն ըստ իս կարող է օգտակար լինել սիրիահայերին:

Ծանոթների ու անծանոթների շրջանակներում, եթե կլսեք սիրիահայերի մասին, որ նոր են եկել, տեղեկացրեք հետևյալը:
Կամ երևի տարածե՞նք


Նախ, կառավարությունից՝
ՀՀ Տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարության Միգրացիոն պետական ծառայություն:
  • ապաստան հայցողների ընդունելություն
  • փախստականի կարգավիճակի որոշում
  • ինտեգրման աջակցություն ու ինտեգրման խթանում
Հեռ: 060-27-50-25/26
էլ-փոստ: externalrelations.sms@gmail.com
Կայք: www.smsmta.am

«Առաքելություն Հայաստան» Mission Armenia
  • սոցիալական ծառայություններ
  • իրավաբանական աջակցություն
  • առողջապահական ծառայություններ
  • հաշմանդամների/տարեցների խնամքի ծառայություն
  • տան վարձի աջակցության ծրագիր
  • ինտեգրացիոն ճաշարան (սնունդ է տրվում այն ընտանիքներին, ովքեր ունեն մինչև 16 տարեկան երեխաներ, սակայն մարդիկ պետք է հերթագրվեն)
  • հատուկ կարիքներ ունեցող մարդկանց համար ծառայություններ
Օգնության նշված տեսակներից օգտվելու համար դիմողները պետք է համապատասխանեն ինչ-ինչ չափանիշների: Հետևաբար, ճիշտ կլինի, որպեսզի զանգահարեն նշված հեռախոսահամարներով, գրանցվեն կազմակերպությունում: Նրանց արդեն կբացատրեն հնարավորություններն ու անելիքները:

Հեռ: 010-44-47-92, 44-47-61
էլ-փոստ: org@ngo.mission.am
կայք: www.mission.am

«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամ
  • համակարգչային գիտելիքներ, զբոսավարություն, ձեռներեցության դասընթացներ, խոհարարություն, վարսավիրություն, դիմահարդարում, կարուձև, լեզվի դասընթացներ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն
  • ծրագիր նոր ժամանած անձանց համար
Հեռ: 010 - 54-18-44
էլ-փոստ: espaces@kasa.am, kasaam@kasa.am
Կայք: http://kasa.am/

Save the children
  • Ընդալայնված դասընթացներ սիրիահայ երեխաների համար
  • Պրակտիկա սիրիահայ երիտասարդների համար
Հեռ: 010-20-10-14
էլ-փոստ: armenia@savethechildren.org

Ինչպես նաև հենց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գրասենյակը ամեն երկուշաբթի և հինգշաբթի օրերին ժամը  15:00 -17:00-ի սահմաններում անհատական խորհրդատվություն է տրամադրում ՄԱԿ ՓԳՀ աշխատակիցների և իրավաբանի կողմից ՄԱԿ-ի գրասենյակի շենքում (Պետրոս Ադամյան փ. 14):



armenian

Previous post Next post
Up