ողբամ զքեզ, հայոց աշխարհ

Feb 23, 2008 23:20

զի բնակեցված ես կլանա-սեկտա-ավազակախմբերով, հետևորդ զոմբիներով, անբարոյականներով, սեփական ուղեղից զուրկ խելագարված ամբոխով, ու մի բուռ մտածող անձայն փոքրամասնությամբ (բաշխումը տոկոսների` ըստ ընտրությունների արդյունքնեի, +-- 20% խախտումներով արդարացնելով): զի ունենալով ռեալ այլընտրանք, ժողովուրդդ ձայները բաժանում է սերժի ու լտպի միջև: մեկ էլ գլուխներս կգովանք, թե ամենա-ամենա-ամենա ազգն ենք, խելքի ծով: ավելի հիմար, արժանապատվությունից զուրկ ազգ չեմ կարող պատկերացնել հիմա:

և պետք չէ արդարացնել, թե այլընտրանք չկար: շատ լավ էլ կար, ուղղակի կատարեցին վատագույն ընտրությունը: բա նորմալ մարդը վազգենին, կամ դաշնակին, կամ գոնե արմանին, կամ լավ, վատագույն դեպքում դրածո արթուրին թողած սերժ կամ լտպ կընտրի՞?Է կհասկանաի, եթե լիներ երկրորդ փուլում, երբ ընտրությունը միայն այդ երկու չարիքի միջև լիներ... ախր ինքնակամ հրաժարվեցին այլընտրանքից, իրենք իրենց չարագույնից նվազագույնը դիլլեմաի դեմ կանգնեցրեցին: ի շնորհիվ լտպի գործունեության: լտպի հայտնությունը միայն իրական ինդդիմության դեմ գործեց, մեկ էլ նախադեպը չունեցող երկպառակտության մտցրեց ազգի մեջ, վարաքեց մոլագարությամբ հազարավոր անուղեղների:

իսկ հիմա երկիրը ավելի պառակտողներին, ճգնաժամի հասցնողներին, ցուցարարներին ի՞նչ ասես...

ինչպես ասում են, ամեն ազգ ունի այն իշխանությունը, որն ագզին ունի:

*վազգենին նման պասիվությունը նախընտրական արշավի ընթացքում պարզապես աններելի է: տեսնես ինչի՞ էր բա իր թեկնածությունը դնում, եթե ոչինչ չէր պատրաստվում նախաձեռնել? իշխանություններից դժգոհ մեծ մասսան պետք է նրա շուրջ հավաքվեր, բայց չտեսնելով որևէ ընդառաջում, հեշտությամբ դարձավ լտպի միտինգա- ընտրազանգված: ցավալի է:

մնում է հուսալ, որ առանց արյուն թափելու իրարից կբաժանվեն:

absurdistan, elections, armenian, Մատյան Ողբերգության, ամբոխները խելագարված, ltp

Previous post Next post
Up