Սեպտեմբեր 21-ի, սեպտեմբեր 3-ի ու հաղթանակների սեպտեմբերի մասին

Sep 20, 2011 12:49

Մի տեսակ երբեւէ չեմ սիրել սեպտեմբեր ամիս, էլի գալիս էր հանգստի վերջը, ամառն է վերջանում, կարճ ասած` <չարի վերջի> հակադարձ պատկերը: Բայց ոնց որ այս տարի սեպտեմբերը մի տեսակ ուրիշ է:

Սկսվեց սովորական Սեպտեմբերի 2-ի տոնով, բայց մինչեւ սեպտեմբերի 21-ը ունեցանք եւս մի հրաշք տոն` Ճիշտ քարտեզների օրը սեպտեմբերի 3-ին:Մեր հաղթանակի արդյունքների քարտեզով:  Հետո կասեն, թե չունենք քաղաքացու ինքնություն, նույն ինքը citizenship identity: ՉԷ դա խաբկանք է, լավ էլ բոլորովս հպարտացանք մեր երկրի քարտեզներով ու վերջապես տեղի ունեցավ ներքին գրագիտության վերականգնում...(դե հերիք է մարդ ապրի մի երկրում ու չիմանա իր սահմաննները), դե հետո եղավ ֆուտբոոոոոոոոոոոոոոոոոոոոոլը...

Դե չէի կարող չասել, ախր ֆուտբոլը եւս մեեեեեեեեեծ հաղթանակ էր: Նման ցնծություն երկար ժամանակ չէր եղել:

Ու վերջապես ամսի 21-ը` մեր ամենամեծ հաղթանակի տոնը: Չգիտեմ ինչ կլինի վաղը, բայց որ դրա նախապատրաստությունը ու ոգեւորվածությունը մեծ են փաստ է: Անհամբեր սպասում եմ վաղվա շքերթին...

Չէ մի տեսակ սեպտեմբերն էլ է հաղթանակների ամիս.... ինչ ուզում եք ասեք...

ֆուտբոլ, #քարտեզիօր, սեպտեմբեր 3, սեպտեմբեր 21

Previous post Next post
Up