Հետաքրքիր իրականություն

Mar 20, 2011 02:49

Այս երկու օր է ինչ հնարավորություն եմ ունենում հեռուստացույց նայել: Ու երեւի հենց դրա արդյունքում է, որ առաջ է եկել այն գաղափարը, որ ալիքների կրճատումը բավականին լավ ազդեցություն է ունեցել հեռուստաալիքների որակի վրա: Դե իհարկե չի կարելի ասել, որ որակը մի քանի անգամ աճել է, բայց այն, որ գոնե ակնհայտ առաջընթաց կա, դա փաստ է: Նախկինի նման հիմար ֆիլմեր ցույց տալու փոխարեն այժմ շատ հեռուստաընկերություններ փորձում են ինչ-որ հաղորդաշարեր ցույց տալ: Հետո էլ շեշտադրումը փոխվել է անգամ հեռուստասերիալների ուղղությամբ: Անցում է կատարվել իրար հետ կապ չունեցող սերիաներից բաղկացած սերիալների, որը շնորհիվ գոնե մարդիկ ստիպված չեն լինի ողջ օրը հեռուստաընկերության նույն ալիքը նայելուն: Կախվածությունը քիչ թե շատ վերանում է: Հուսանք :ՃՃՃ

սերիալներ, հեռուստաալիքներ, հեռուստացույց

Previous post Next post
Up