Բարձրահասակ, ջղուտ, լայնաթիկունք, խոշոր մատներով, վայրենատեսիլ ու ուժեղ, խելացի ու առաքինի, ազգասեր հսկա էր Սիմեոն քահանան, հայտնի որպես Տեր Քաջայր:
Սիմեոնի վրա են հարձակվում 8 քրդեր: Քաջ երիտասարդը 6 -ին սպանում է և 2-ին փաղուստի մատնում:
Գյուղի քահանան գովում է նրա քաջությունը, պահպանիչ կարդում և թուրն օրհնելով կապում է Սիմեոնի մեջքին:
7 տարի Ս. Աղբերիկի վանքում (Բռնաշեն) սովորելուց հետո ձեռնադրվում է քահանա: Երբ վանքի վրա է հարձակվում 20 քրդերից կազմված մի խումբ, անվախ քահանան, կռվելով միայնակ, կարողանում է մեկին սպանել և մյուսներին փախուստի մատնել: Այնուհետև հարկադրված է լինում հեռանալ և ծպտյալ միանալ Երուսաղեմի ուխտավորաց խմբին, դառնում 200 հոգիանոց այդ խմբի համար պահապան հրեշտակ: Ճանապարհին նրա ձեռքով ընկնում են ևս 2 ավազակ: