Միքանի օր առաջ ՖԲ-ում Դավիթ Ստեփանյանի հայտարարությունն աչքովս ընկավ ու քանի որ սկսում էր "Ուշադրություն" բառով հետաքրքրեց, թե ինչի մասին է զգուշացնում: Կարդացի ու ապշեցի, հիմա կդնեմ այդ հայտարարությունը ու կտեսնեք ինչի մասին է խոսքը:
Davit StepanyanՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.
Այսօր ԵՊՀ-ի տարածքում բաժանված հրավիրատոմսերը ոչ մի կապ չունեն Հայ Առաքելական եկեղեցու հետ: Բոլոր ուսանողներին խնդրում եմ զգուշացնել իրենց ընկերներին և հնարավորինս տարածել հաղորդագրությունը:
Այդ հրավիրատոմսերով ուսանողներին հրավիրում էին Անի հյուրանոց՝ զրուցելու Աստվածաշնչի, Եհովայի վկաների և այլ կրոնական թեմաների մասին...
Դե պատկերացրեք, կգտնվեն ուսանողներ, որոնց կհետաքրքրի, թե ինչ քննարկումներ են, որ տեղի են ունենալու Անի հյուրանոցում ու հաստատ գիտեմ 10-ից մեկը-երկուսը կգնան զուտ հետաքրքրության համար: Իսկ մենք բոլորս էլ գիտենք, որ աղանդները "քաղցր" լեզու ունեն, համոզելու լավ ունակություններ, ու էտպես չնախապատրաստված կամէլ թույլ մարդուն շատ հեշտ ձևով կքաշեն իրենց շարքերը` ցույց տալով իրենց "անհոգ" կըանքը:
Տեսնես կառավարությունը ե՞րբ է ուշքի գալու ու դրանց դեմն առնելու: Չնայած հույսներս ի՞նչ ենք դրել կառավարության վրա, վերջերս մեծ աղմուկ էր բարձրացել "Կյանքի խոսք" աղանդի ու ՀԱԿ-ի համագործակցության մասին...