Թիթիզ բլոգից մինչև ...

Apr 12, 2017 16:26



Օրերս ahousekeeper-ի ֆբ-յան գրառումից տեղեկացա, որ ԿՄ-ն իր սերվերները տեղափոխել է Ռուսաստան և ինչ-որ նորամուծություն արել, իբր 6 ամիս մատյանդ չբացելու դեպքում ավտոմատ ջնջում են այն, ինչը ինձ դուր չեկավ: Ներկա պահին զբաղվածությանս պատճառով հաստատ գիտեմ, որ չեմ հասցնի կամ, միգուցե, հարմար չի լինի ԿՄ մտնելն ու անգամ գրառում անելը, բայց այն պահելու համար երևի ստիպված պիտի անեմ դա: Կամ էլ առաջիկայում 6 ամիս ժամանակ ունեմ մտածելու` արդյո՞ք այն ինձ պետք է: Իսկ եթե որոշեմ այն պահեմ, արդեն գիտեմ, որ ուղղվածությունը փոխվելու է Մատյանիս` թիթիզ բլոգից դառնալով նորաթուխ մայրիկի գրառումների հարթակ, քանի որ այնքան բան կա, որ չգիտեմ ու իմանում եմ ժամանակի ընթացքում ու երբեմն զարմանում, որ այդքան էլեմենտար բանը ոնց չեմ իմացել:
Ամեն դեպքում, հնարավոր է` սա վերջին գրառումս լինի այս հարթակում, այդ իսկ պատճառով ասեմ` հաճելի էր ժամանակին զգալ, թե ինչ է բլոգերը, կարդալ այլոց բլոգերն ու կարդացված լինել:
Հ.Գ. Ճիշտն ասած, մի քիչ խամություն արեցի այս մի քանի նախադասությունը գրելիս, կարգավորումներն անելիս, թեգերը գրելիս կամ ընտրելիս: Մի տեսակ կարծես նորաթուխ մայրիկից կրկին վերածվեցի նորաթուխ բլոգերի... Թերևս` առայժմ...

վերադարձ, բլոգեր, նորամուծություն, ԿՄ, նորաթուխ, մայրիկ

Previous post
Up