Պետք է կանգնեցնել տականքներին (հավելված)

Apr 11, 2012 01:04

Բոլորիս ուշադրության կենտրոնում միայն նախընտրական կրքերն են, այդ իսկ պատճառով ուշադրությունից բաց ենք թողել այն փաստը, որ կան որոշ ճիճուներ ու ոչնչություններ, ովքեր փորձում են «ադրբեջանական ֆիլմերի փառատոն» կազմակերպել հենց քթներիս տակ: Դուք պատկերացնու՞՞՞մ եք ՓԱՌԱՏՈՆ... Ի՞՞՞նչ, մեր թշնամու «մշակույթին» (եթե կարելի է այդպես անվանել իհարկե) պիտի ՓԱՌՔ տա՞նք... այդ երբվանից է մարդասպանը փառավորվել մեր երկրում, որ այսօր այդ պատվին արժանանա։ Մարդասպանին փառավորում են միայն իրենց պես մարդասպանները... Ոնց կարելիա փառաբանել նրա երկրի «մշակույթը», երբ թուլամորթ մարդասպանը գիշերով վախկոտի պես կացնահարում է հայ զավակին քնի մեջ: Էտ չեն դրանք, թե առաջին օրնա, որ ճանաչում ենք մարդու թուրք տեսակին: Էտքան խիզախ էր, թող կանգներ ու Գուրգենի աչքերի մեջ նայելով փորձեր կացնահարեր... չխիզախեց... Ի՞նչ, հիմա որոշ «հայրենասերներ» էնքան խիզախ են գտնվել, որ նայելով Հայի աչքերի մեջ փորձում են ադրբեջանական ֆիլմ հրամցնել մեզ: Աչքովս ընկավ կազմակերպիչներից մեկի խոսքերը «փառատոնի» վերաբերյալ, ահա այն.

>> Ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացման մասին «Շիրակ» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց. «Եթե միջոցառման կազմակերպիչների կամ հովանավորների խնդիրը ժողովրդական դիվանագիտության զարգացումն է և դրա միջոցով հայ-ադրբեջանական հարաբերությունների լավացումը, ապա դա միամիտ և անտեղի միջոցառում է, որովհետև նման նախաձեռնություններն արդյունք տալիս են ժողովրդավարական երկրներում, իսկ մենք գիտենք, որ Հայաստանը մասամբ է ժողովրդավար, իսկ Ադրբեջանն ավտորիտար երկիր է»։ Ըստ Թումասյանի՝ փառատոնի շուրջն առաջացած աղմուկն անտեղի է և շեղում է մարդկանց Գյումրիում առկա իրական խնդիրներից։ «Այսօր Գյումրին կանգնած է կործանման շեմին և այս նախընտրական շրջանից օգտվելով՝ մենք պետք է այդ խնդիրները բարձրաձայնենք»,- ընդգծեց նա։ ՀԿ նախագահի խոսքով՝ մյուս կողմից պետք է հաշվի առնել, որ գյումրեցիներն իսկապես դժգոհ են նման նախաձեռնությունից և այսպես, թե այնպես կընդվզեին դրա դեմ, ուստի իմաստ չուներ փառատոն դեմ պայքարել պետական մակարդակով։ «Նկատի ունեմ, որ պետական մակարդակով կազմակերպված դրա դեմն առնելը սխալ է, որովհետև ժողովրդի մեջ կա էդ դժգություննը, ու ինքը՝ ժողովուրդը, դրա դեմը կառներ»,- ասաց Թումասյանը։ <<

Կարդացեք ու ինքներդ եզրակացություն արեք, թե չէ, որ ես արտահայտվեմ, հնարավորա ինձ անհարիր արտահայտույուններով նկարագրեմ այսպիսի «հայրենասերներին»...

Հենց նոր Լևոն Բարսեղյանի ֆեյսբուէյան մեկնաբանությունը տեսա այդ «փառատոնի կապակցությամբ». «...Բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե ադրբեջանական կամ թուրքական ֆիլմերի ցուցադրությունը Հայաստանում վնասում են մեր ազգային անվտանգությանը, տկարամիտներ են, սա իմ անձնական կարծիքն է :) » Դե արի ու մի ասա, թե ովա տկարամիտը, այ ... /պիիիիիիիիի/ ։




քարոզչություն, Հայաստան, գժժժանոց

Previous post Next post
Up