Բանակալրատվախառն շաբաթ

Oct 18, 2011 01:34

Արդեն 10 օր է, ինչ կրքերը չեն հանդարտվում  բանակում  վերջին օրերին տեղի ունեցածի վերաբերյալ: Անընդհատ գտնվում են այսպես կոչված «հայրենասերներ», որոնք սրտացավ են մեր բանակում «տիրող» երևույթների մասին: Ժամ առ ժամ համացանցում հայտնվում են բանակը փնովող այնպիսի գրառումներ, որ կարդալուց ինձ թվում է՝  ապրում եմ  թշնամու երկրում: Չնայած այդպիսի մարդիկ թշնամուց էլ վատն են:  Կարդալով այդ մեկնաբանությունները մեր բանակի մասին, ինձ թվում է, թե հարևան երկրին պատկանող «հատուկ» մեդիա դաշտ եմ ընկել: Այնքան «խելոք են», որ հարևանների ջրաղացին ջուր են լցնում մի քանի հազար դոլարի դիմաց՝ խարխլելով մեր ՀԶՈՐ, ԿԱՅՈՒՆ բանակի հիմքերը,: Հարևան թազի-շները, վախենալով մեզնից և մեր Հզոր բանակից, որոշել են ըստ երևույթին ներսից թուլացնել այն: Մենք մի շատ լավ  ասացվածք ունենք՝ փայտը որ ներսից ցեցը չուտի, դրսից չի ուտի(կարծեմ սենց էր, եթե չեմ սխալվում): 
Ավելի մանրամասն էր ներկայացված օրվա անցուդարձը այս թեմայի շուրջ razm.info -ում  : Ճիշտն ասած, /դեռ/ չգիտեմ, թե ում բլոգն է այն, բայց դուրս շաաաաատ եկավ, այսուհետ կհետևեմ ձեր գրառումներին:

Բանակ, Հայաստան, գժժժանոց

Previous post Next post
Up