Ֆուտբոլային կրքերը դեռ եռում են

Oct 12, 2011 17:13

Այսօր հայ ֆուտբոլասերներն ավելի ջղայնացած և կատաղած են, քան երեկ: Այսօր արդեն իսկ մանրամասն ցույց տվեցին, որ Բերեզովսկին իրոք ձեռքով չի խաղացել



ահա և ապացույցը:
Դրան գումարած Իռլանդիայի հավաքականի հարձակվող Սայմոն Քոքսի Հայաստանի հավաքականի հետ խաղից հետո հայտարարությունը, որ Բերեզովսկին տուգանային հրապարակից դուրս ձեռքով չի խաղացել, մինչ այդ ինքն է ձեռքով կասեցրել գնդակը:
Առավոտյան տղաները վերադարձան Իռկանդիայից և նրանց բուռն դիմավորեցին նախ օդանավակայանի աշխատակիցները, իսկ հետք՝ երկրպագուները: 
Ամենատխուրը Բերեզովսկին էր,


մնացածը համեմատաբար լավ տրամադրություն ունեին:
Հետաքրքիր է, արդյո՞ք հունիսի 5-ը կկրկնվի ու մրցավարը ներողություն կխնդրի մեր հավաքականից:

Վերջում մի քիչ լիցքաթափվելու ու ջղայնությունը հանելու համար տանջեք իսպանացի մրցավար Էդուարդո Գոնսալեսին՝ http://gonzalez.copypaste.am/

Հայաստան, «ներողություն» խնդրող մրցավար, գժժժանոց, ֆուտբոլ

Previous post Next post
Up