Oct 07, 2011 04:40
Ըստ The Times of India թերթի տվյալների՝ հնդկական բանակի ռազմական միավորումում հայտնվել է առաջին հնդկուհի -զինվորականը: 2 երեխաների մայր 35-ամյա Շանտի Թիգգան ընդունվել է 969-րդ գնդի տարածքային երկաթուղային զորքեր: Մինչ այդ հնդկանական բանակում կային կանայք, որոնք ծառայում էին , սակայն ոչ մարտական ստորաբաժանումներում: Շանտի Թիգգան իսկական «հեղաշրջում» արեց հնդկական զինված ուժերում՝ ցույց տալեվ, որ կինը կարող է ավելի բարձր մարտական պատրաստվածություն ունենալ, քան որոշ տղամարդիկ, ինչը և ապացուցեց քննությունների ժամանակ:
Հ.Գ. Կարդալով համացանցում այս ամենի մասին՝ մեծ հպարտություն ապրեցի, քանի որ այս հնդկուհին ապացուցեց իր օրինակով, որ մենք՝ կանայքս, ևս կարող ենք ծառայել բանակում: Եվ այն արտահայտությունը, որ շատ անգամ եմ լսել «բանակը կնոջ տեղը չէ» մի կարծրատիպ է, որ այսօր ջարդեց այս Հնդկուհի-Կին-Մայր արարածը:
Բանակ,
իրականություն,
Կին