2009-ի Սեպտեմբերին, երբ տխրահռչակ արձանագրությունների դեմ պայքարը իր գագաթնակետին էր հասել, համահայկական խեղկատակ Գալուստ Սահակյանը հայությանը նվիրեց իր փիլիսոփայական մարգարիտներից հերթականը, այն է` արձանագրություններին հակադրվող հայության ստվար զանգվածը նժդեհյան ազգի տականք է։ Այն ժամանակ գրվեց և ասվեց, որ Գալուստ Սահակյանը ճիշտ չէ ընթերցել այդ տողերը, և որ դրանք ավելի շատ իր իսկ նկարագիրն են պարունակում։ Այն ժամանակ ուրիշ նորահայտ նժդեհյան տականքներ էլ իրենց մասին իմաց տվեցին։ Ես էլ առաջարկեցի տականքների ցուցակ կազմել։ Առաջինների շարքում հայտնվեց ոմն հանրապետական խորհրդարանական Մկրտիչ Մինասյանը, որը փիլիսոփայեց հետևյալը.
«
Աղդամը ե՞րբ ա եղել [հայկական, Հայաստանի մաս, մերը]։ Ամեն օր տեսնում եք եղանակի տեսությունը, Աղդամը մեջն ա՞։»
Հիշեցնեմ՝ նախկին Աղդամի մատույցներում Տիգրանակերտի պեղումներն են տարվում։
Ահա ուրիշ նժդեհյան ազգի տականք. հերթական գրանտակեր Ստեփան Գրիգորյան։
«Ստեփան Գրիգորյանը հաճույքով մի գյուղ կհանձնի Ադրբեջանին» «Օրինակ, ես հաճույքով կվերադարձնեի մեկ գյուղ, հաճույքո՛վ։ ... Նվիրում եմ, ի՞նչ եք ուզում, ես է՛ս ձևի հայ եմ, այդպես հայեր էլ լինում են։»
Հավանաբար հայոց սուրբ հայրենիքը այս բնության խզբզանքի անձնական ամառանոցն է։