Հոկտեմբերի 1-ից 7-ը մանկական Խնկո Ապեր գրադարանում, հարակից տարածքում, Ազատության հրապարակում եւ քաղաքի այլ վայրերում տեղի կունենա ԴԱՐՁ ԱՌ ԳԻՐՔ գրքարվեստի փառատոնը։Ծրագիրը ներառում է գրքի ցուցահանդես-վաճառք, շնորհանդեսներ, ցուցահանդեսներ, հեքիաթապատումներ եւ բացօթյա ակցիաներ՝ գրաֆիտի, պատկերապատում, կավճանկարչություն, արվեստի ֆիլմերի ցուցադրում...
Փառատոնի շրջանակներում անցկացվող միջոցառումներից է նաեւ հայոց այբուբենի տառերի նկարազարդումներով ցուցահանդեսը, որին մասնակցում է Տասյան (Կարապետյան Անաստասիան)։ Տասյայի երկու նկարները, ինչպես նաեւ նկարչական խմբակի մնացած սաների աշխատանքները ցուցադրված են գրադարանի առաջին հարկում։
Շուտով կլինեն նաեւ ֆոտոներ ցուցահանդեսից։)