Oct 08, 2013 12:05
տպավորություն Ա
Մեր տանը կահույքի վարպետներ էին աշխատում մի քանի օր առաջ: Ազնիվ գործ են արել. միջին որակի, բայց ամուր: Ասածս ինչ է. Երևանի փոքր կենտրոնում պտտվող անձինք հեչ սխալ չեն անի, որ հայ արհեստավորի արժանապատվությունից ու ինքնաբավությունից որոշեն ունենալ: Ոչ մի րոպե իզուր չեն կորցրել, ոչ մի նյութ նպատակից դուրս չեն օգտագործել, մի կտոր հաց կշտանալուց վեր չեն վերցրել, պայմանավորված գումարից էլ ավել չեն ուզել: Մի պահ էլ զգացի, որ խոհանոցում ավելի մեծ աղմուկով եմ շարժվում, քան նրանք՝ կահույք նորոգում :) «Գործը շատ է, կհասցնե՞ք մեկ օրում» - «Քուր ջան, բրիգադը աշխատում ա, ոնց թե, կհասցնենք»: Պատվերը քաղաքի որ ծայրում լինի, առավոտյան իննից սկսում են, շաբաթ, կիրակի չունեն:
տպավորություն Բ
ես, ով նյարդային համակարգը հանգստացնելու համար Ռամշտայն եմ լսում (ցավազրկող), տրամադրությունը բարձրացնելու համար էլ՝ հայ ժողովրդական երաժշտություն ու Կոմիտաս (սրբող), էս վերջերս պոկ չեմ գալիս տարատեսակ Ռոսինի-, Բելինի-, Պուչինի-, Պերգոլեզի-, Վիվալդի-, Սկարլատիներից, ինքս ինձանից զարմանալով, սակայն ավելի պինդ կպնելով :) ու կարծես թե հասկացա, ինչումն է բանը. կատարողները ոչ թե պարզապես հնչեցնում են երաժշտական երկեր, այլ՝ էդպես շնչում :) ոչ բոլորը և ոչ ամենահայտնիները, այլ՝ լավագույնները :) Պաոլո Մոնտարսոլոյի կամ Չեչիլիա Բարտոլիի պես. եթե էկրանի աստղերի իրականությունն ընդունելու համար (որ պատկեր չէ միայն, այլ՝ մարդ մը) անհրաժեշտություն ես զգում նրանց դիպչելու, ապա նրանք իրենց կատարումով քեզ էն գլխից դիպչել են :) ու ցույց տվել իրենց ոչ միայն իրական, այլև մերոնքական լինելը :) ես իմ, մի օր կկշտանամ, երևի, բայց իրենց շունչն ինձ համար դեռևս ջերմացնող է :)
ինստուտ